2023
Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը
Մարտ 2023 թ․


«Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը», Ընկեր, մարտ 2023, 46-47:

Սուրբ գրությունների պատմություններ

Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը

Նկար
Հիսուս Քրիստոսը նավակում քնած է, մինչ Նրա աշակերտները նայում են ծովին

Նկարները` Էյփրիլ Սթոտի

Մի գիշեր Հիսուս Քրիստոսը և Իր աշակերտները նավով ճամփորդում էին ծովում: Հիսուսը հոգնած էր և քնեց։

Նկար
Փոթորիկը օրորում է նավը, որտեղ Հիսուսն էր Իր աշակերտների հետ

Փոթորիկ բարձրացավ։ Ալիքները անընդհատ բարձրանում էին: Աշակերտները վախեցան: Նրանք արթնացրին Հիսուսին և խնդրեցին Նրան փրկել իրենց:

Նկար
Հիսուսը հանդարտեցնում է փոթորիկը

Հիսուսը ոտքի ելավ ու ասաց. «Լռի՛ր, հանդարտվի՛ր»: Քամին դադարեց: Ծովը հանգիստ էր։

Նկար
Փոքրիկ տղան ծալում է ձեռքերը, իսկ աչքերը փակ են

Իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս կարող է ինձ խաղաղություն բերել: Երբ ես վախենում եմ, Հիսուսը կարող է օգնել ինձ հանգստություն զգալ:

Տպել