2023
Հիսուս Քրիստոսը մկրտվեց
Մարտ 2023 թ․


«Հիսուս Քրիստոսը մկրտվեց», Ընկեր, մարտ 2023, 24-25:

Պատմություններ Հիսուսի մասին

Հիսուս Քրիստոսը մկրտվեց

Հեռացրեք այս էջը և ծալեք այն կիսով չափ: Ապա բարձր պահեք նկարը` մինչ կպատմեք պատմությունը:

Նկար
Նկար. Հովհաննես Մկրտիչը մկրտում է Հիսուսին

Նկարը՝ ըստ Գրեգ Օլսենի

Հովհաննես Մկրտիչը մարգարե էր: Նա մարդկանց ուսուցանեց Հիսուս Քրիստոսի մասին: Մի օր Հովհաննես Մկրտիչը մկրտում էր մարդկանց Հորդանան գետում Այնուհետև եկավ Հիսուսը: Նա Հովհաննեսին խնդրեց մկրտել Իրեն:

Հիսուսն ասաց, որ Երկնային Հայրը պատվիրել է բոլորին մկրտվել: Նա ցանկանում էր հնազանդվել Երկնային Հորը: Նա ցանկանում էր մեզ օրինակ ծառայել:

Հովհաննեսը մկրտեց Հիսուսին Հորդանան գետում։ Երբ Հիսուսը դուրս եկավ ջրից, մարդիկ լսեցին Երկնային Հոր ձայնը: Նա ասաց. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հավանեցի»:

Մկրտվելով՝ մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսին: Երկնային Հայրը երջանիկ է, երբ մենք հետևում ենք Իր Որդուն:

Տպել