2023
Մորմոնի Գրքի իմ նպատակը
Մարտ 2023 թ․


«Մորմոնի Գրքի իմ նպատակը», Ընկեր, մարտ 2023, 31։

Երեխաներ և երիտասարդներ

Մորմոնի Գրքի իմ նպատակը

Նկար
Աղջիկը կարդում է սուրբ գրությունները՝ ականջակալներն ականջներին

Նկարները` Ռեյչլ Հոֆման-Բեյլեսի

Նախքան իմ մկրտությունը՝ ես նպատակ դրեցի կարդալ Մորմոնի Գիրքը, ինչպես իմ ավագ եղբայրն ու քույրը: Բայց երբ COVID-19-ը տարածվեց, ես բաց թողեցի դպրոցի շատ դասեր, և կարդալն ինձ համար չափազանց դժվար էր: Մորմոնի Գիրքը շատ բարդ բառեր ունի, և ես օգնության կարիք ունեի:

Հետո ես ու ծնողներս հանգեցինք մի գաղափարի: Ես օգտագործում էի «Ավետարանի գրադարան» հավելվածը մորս հեռախոսում՝ Մորմոնի Գիրքը լսելու համար: Մենք դանդաղեցրինք ձայները, որպեսզի ես կարողանայի ավելի հեշտ կարդալ և հետևել: Ես նաև երբեմն դադար էի տալիս և դիտում էի հավելվածում տեղադրված տեսանյութերը: Ամեն անգամ, երբ կարդում էի, ես այն նշում էի աղյուսակի վրա: Ես մայրիկիս հետ խոսում էի այն ամենի մասին, ինչ կարդում էի: Դա զվարճալի՜ էր:

Իմ ընթերցանությունը բարելավվում էր, բայց չէի կարծում, որ կկարողանամ ավարտել մինչև իմ մկրտությունը: Ուստի ես որոշեցի, որ մկրտությունից առաջ ավարտելու փոխարեն ես կավարտեմ մինչև տարեվերջ (որը մեկ ամիս անց էր): Ես շարունակեցի կարդալ։ Երբեմն մայրս կամ քույրս կարդում էին ինձ հետ։

Դեկտեմբերի 31-ին ես ավարտեցի՛ Մորմոնի Գիրքը: Ամբողջ ընտանիքս ուրախացավ։ Հետո գնացի իմ սենյակ՝ աղոթելու։ Ես հարցրի, թե արդյոք Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, և ես ինձ այնքան լավ զգացի:

Ես գիտեմ, որ Երկնային Հայրը լսում է, երբ ես աղոթում եմ։ Ես գիտեմ, որ իմ երկնային ծնողները սիրում են ինձ: Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է, և Հիսուսը սիրում է մեզ:

Տպել