2023
Ողջույննե՜ր Կիրիբատիից
Մարտ 2023 թ․


«Ողջույննե՜ր Կիրիբատիից» Ընկեր, մարտ 2023, 18-19:

Ողջույննե՜ր Կիրիբատիից

Իմացեք Երկնային Հոր զավակների մասին ամբողջ աշխարհում:

Կիրիբատին (kee-ruh-bas) երկիր կղզի է Խաղաղ օվկիանոսում։ Այնտեղ բնակվում է շուրջ 120000 մարդ:

33 կղզիներ

Նկար
Արմավենիներով կղզի

Նկարները՝ Ռոբին Բրիմլիի

Կիրիբատիի փոքր կղզիները տարածված են օվկիանոսի 1,4 միլիոն քառակուսի մղոնի (3,5 միլիոն կմ2) վրա: Երկրագնդի վրա նրա տեղակայումը դնում է այն առաջին ժամային գոտում, որտեղից էլ տեսնում են յուրաքանչյուր նոր օրվա լույսը:

Գեղեցիկ լողափեր

Նկար
Երկրագունդ. արևի ծագումը

Կիրիբատին լի է ավազոտ լողափերով և արմավենիներով։ Ամբողջ տարին տաք է։

Վառ օրինակներ

Նկար
Ընտանիք ծնողներով, երեխաներով և տատիկ-պապիկներով

Մարդկանց գրեթե 20 տոկոսը Եկեղեցու անդամներ են: Նրանք լավ օրինակ են մյուսների համար, ովքեր ապրում են կղզիներում:

Գնացեք ձո՛ւկ որսալու

Նկար
Ձուկը և ցանցը ձեռքին տղա

Քանի որ նրանց շուրջը օվկիանոսն է, Կիրիբատիում մարդիկ շատ ծովամթերք են ուտում: Տարածված են նաև կոկոսը, բրինձը և դդումը։

Կառուցվում է տաճար

Նկար
Կիրիբատիի տաճարի նկարը

2020 թվականի հոկտեմբերին նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց, որ Կիրիբատիում տաճար կկառուցվի։ Ահա թե ինչ տեսք կունենա այն:

Տպել