2023
Միայն Լիլիանը
Մարտ 2023 թ․


«Միայն Լիլիանը», , Ընկեր, մարտ 2023, 40-41։

Միայն Լիլիանը

Լիլիանը չէր ցանկանում միակը լինել Երիտասարդ կանանց դասարանում:

Նկար
Տխուր աղջիկը հետ է նայում

Այսօր Լիլիանի վերջին օրն է Երեխաների միությունում: Լիլիանը կարոտելու է Երեխաների միության մյուս երեխաներին: Նրանք ընդամենը երեքն էին. երկու փոքր աղջիկ և նրա փոքր եղբայրը՝ Մայքլը։

«Ինչպե՞ս ես վերաբերվում Երիտասարդ կանանց մոտ տեղափոխվելուն», - հարցրեց Երեխաների միության ուսուցիչը:

«Չեմ համբերում, որ դասի գնամ ավագ տարիքի աղջիկների հետ»։ ասաց Լիլիանը:

«Ուրախ եմ, որ ոգևորված ես», - ասաց նրա ուսուցիչը: «Ուրիշ ո՞վ է լինելու Երիտասարդ կանանց դասարանում քեզ հետ»:

Լիլիանը մտածեց ծխի ավագ տարիքի աղջիկների մասին։ Սամերն ու Կովան նոր էին ավարտել միջնակարգ դպրոցը։ Իսկ Մելվինայի ընտանիքը տեղափոխվել էր։ Սպասիր: Փաստորեն միայն Լիլիանն է լինելու Երիտասարդ կանանց մեջ:

Ինչպիսի՞ն կլիներ նրա Երիտասարդ կանանց դասարանը: Միայն ուսուցիչներն ու նա՞։ Թվում էր, որ նա իրեն անհարմար և միայնակ էր զգալու: Այդ միտքը Լիլիանին նյարդայնացնում էր։ Նա մռայլվեց։ Նա չէր ուզում միակը լինել Երիտասարդ կանանց մեջ:

Օրվա մնացած մասը Լիլիանը մտածում էր միակ երիտասարդ կինը լինելու մասին։ Ընթրիքի ժամանակ նա սնունդը տեղափոխեց իր ափսեի մեջ, բայց չկերավ: Նա փնթփթաց, երբ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության ժամանակ ընթերցելու հերթը իրեն հասավ:

Մայրիկը մի կողմ դրեց իր սուրբ գրությունները: «Ի՞նչ է պատահել»,- հարցրեց նա:

Լիլիանը հառաչեց. «Երիտասարդ կանանց մեջ ես մենակ եմ լինելու»:

Մայրիկը նստեց Լիլիանի կողքին: Նա գրկեց նրան: «Դա հեշտ չի լինի», - ասաց նա: «Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք քեզ»:

Լիլիանը մի պահ մտածեց։ «Գուցե մենք կարող ենք աղոթել, որ մեկ այլ աղջիկ տեղափոխվի մեր ծուխ: Եվ գուցե հայրիկը կարողանա օրհնություն տալ ինձ»։

Հայրը ժպտաց։ «Դրանք հիանալի գաղափարներ են»:

Ընտանիքը ծնկի իջավ աղոթելու: «Երկնային Հայր,- սկսեց Լիլիանը,- ես ուրախ եմ, որ կարող եմ տեղափոխվել Երիտասարդ կանանց խումբ: Ես չեմ ուզում մենակ լինել, բայց եթե դա Քո կամքն է, ապա ամեն ինչ լավ է: Խնդրում եմ, օգնիր ինձ իմանալ, թե ինչ կարող եմ անել, որպեսզի ավելի լավ զգամ: Իսկ եթե դու ցանկանում ես ոգեշնչել իմ տարիքի աղջիկ ունեցող մի ընտանիքի տեղափոխվել մեր ծուխ, դա նույնպես հիանալի կլինի»:

Աղոթքից հետո հայրիկը ձեռքերը դրեց նրա գլխին։ «Ես օրհնում եմ քեզ, որ դու հանգիստ զգաս՝ Երիտասարդ կանանց մոտ տեղափոխվելով», - ասաց նա: «Երկնային Հայրը կօրհնի քեզ, երբ դու խնդրես Նրա օգնությունը»:

Լիլիանը իրոք խաղաղություն զգաց: Նա դեռ վստահ չէր, թե ինչ կարող է անել, որպեսզի իր համար ավելի հեշտ լինի Երիտասարդ կանանց մոտ տեղափոխվելը: Բայց նա գիտեր նաև, որ Երկնային Հայրը կօգներ իրեն:

Նկար
Աղջիկը օրհնություն է ստանում

Կիրակի օրը Լիլիանը դեռ մի փոքր նյարդայնանում էր։ Բայց նա հիշեց այն խաղաղությունը, որ զգաց հայրիկի օրհնությունից հետո: Նա գիտեր, որ իր մոտ ամեն ինչ լավ կլինի:

Հաղորդության ժողովում եպիսկոպոսը հայտարարեց, որ քույր Բարնսը կլինի Երիտասարդ կանանց նոր նախագահը: Քույր Բարնսը ոտքի կանգնեց, երբ տվեցին նրա անունը Լիլիանը իրականում չէր ճանաչում նրան, բայց նա սիրալիր տեսք ուներ:

Մայրիկն ասել էր, որ երբ ինքը Լիլիանի տարիքին էր, իր լավագույն ընկերներից մեկը դարձավ նրա Երիտասարդ կանանց ղեկավարը: Միգուցե Լիլիանը և քույր Բարնսը կարող են ընկերնե՛ր լինել: Դա նրա աղոթքի պատասխանն էր:

Հաղորդության ժողովից հետո Լիլիանը գնաց իր նոր դասարան: Սրահում մի մեծ աղջիկ էր կանգնած։

«Բարև»,- ասաց Լիլիանը: «Դուք մեր ծո՞ւխն եք հաճախում»:

Աղջիկը օրորեց գլուխը։ «Ոչ։ Մեր ընտանիքը նոր է տեղափոխվել այստեղ»։

Լիլիանը ժպտաց։ «Բարի գալուստ մեր ծուխ։ Սա իմ առաջին օրն է Երիտասարդ կանանց դասարանում»: Նա և աղջիկը նստեցին դասարանում։ «Ի դեպ, իմ անունը Լիլիան է»:

«Չի կարող պատահել»,- ասաց նորեկ աղջիկը: «Իմ անունը նույնպես Լիլիա՛ն է»:

Լիլիանը ծիծաղեց։ Երկնային Հայրը կրկին պատասխանել էր նրա աղոթքին։ Միգուցե Երիտասարդ կանանց մեջ լինելով, ի վերջո, նա այդքան էր միայնակ չէր լինի:

Նկար
Երկու աղջիկ խոսում են սուրբ գրությունների մասին

Այս պատմությունը տեղի է ունեցել Ավստրալիայում։

Նկար
Story PDF

Նկարները՝ Սյու Թեոդորի

Տպել