2023
Խաղաղություն Փրկչից
Մարտ 2023 թ․


«Խաղաղություն Փրկչից», Ընկեր, մարտ 2023, 2-3:

Առաջին Նախագահությունից

Խաղաղություն Փրկչից

Հարմարեցված է «Խաղաղություն այս կյանքում» ուղերձից, Լիահոնա, դեկտեմբեր 2016:

Նկար
Երկու աղջիկ և մի տղա հաղորդություն են ընդունում

Նկարները՝ Դիլին Մարշի

Փրկիչն ասաց. «Աշխարհում նեղություն պիտի ունենաք» (Հովհաննես 16.33): Դա նշանակում է, որ երկրի վրա մենք բոլորս կունենանք դժվար ժամանակներ: Բայց Նա նաև տվեց մեզ այս խոստումը. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհաննես 14.27): Հետևելով Փրկչին՝ մենք կարող ենք խաղաղություն զգալ դժվարին ժամանակներում:

Երբ մենք ընդունում ենք հաղորդությունը, մենք խոստանում ենք միշտ հիշել Փրկչին։ Դուք կարող եք մտածել Նրա մասին այնպիսի ձևերով, որոնք օգնում են ձեզ մոտ զգալ Նրան: Երբեմն ես մտածում եմ Նրա մասին, որ Գեթսեմանիի այգում ծնկի էր իջել: Երբեմն պատկերացնում եմ, թե Նա ինչպես է ձայն տալիս Ղազարոսին, որ դուրս գա գերեզմանից: Այդ ժամանակ ես ինձ մոտ եմ զգում նրան: Ես զգում եմ երախտագիտություն և խաղաղություն: Դուք նույնպես կարող եք:

Հիսուսը խոստացավ, որ երբ մենք պահենք Իր պատվիրանները և հետևենք Իրեն, Սուրբ Հոգին կլինի մեզ հետ: Այդ դեպքում մենք կարող ենք խաղաղություն գտնել, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում մեր կյանքում:

Պատմություններ Հիսուսի մասին

Նկար
Գունավորելու էջ. Հիսուս Քրիստոսը աղոթում է պարտեզում

Նախագահ Այրինգն ասաց, որ ինքը երախտագիտություն և խաղաղություն է զգում, երբ մտածում է Փրկչի մասին, որ աղոթում էր Գեթսեմանիում: Հիսուսի ո՞ր պատմություններն են օգնում ձեզ մոտ զգալ Նրան:

Տպել