2023
Կիսվելու խնդիրը
Մարտ 2023 թ․


«Կիսվելու խնդիրը», Ընկեր, մարտ 2023, 36-37։

Կիսվելու խնդիրը

«Կիսվելը միջոց է, որով ցույց եք տալիս ինչ-որ մեկին, որ դուք հոգ եք տանում նրա մասին»:

Նկար
Եղբայրները կիսում են պոպկորն ու սուշին

Խըրթ, խըրթ, խըրթ: Էնդրյուն կուլ տվեց իր պոպկորնը և վերցրեց ևս մի բուռ:

Նրա ավագ եղբայրը՝ Քալեբը, նստեց նրա կողքին գտնվող բազմոցին։ «Լսի՛ր, կարո՞ղ եմ մի քիչ վերցնել»:

Էնդրյուն հայացքը չհեռացրեց հեռուստացույցից։ «Ոչ»:

«Ահ, արի: Կարող ես կիսվել»:

Քալեբը ձեռքը մեկնեց դեպի ամանը, բայց Էնդրյուն խլեց այն։

«Ո՛չ։ Ես արդեն ասել եմ նախապես: Այլևս մի՛ հարցրու»:

«Լա՛վ»: Քալեբը վեր կացավ և դուրս եկավ սենյակից։

Հաջորդ օրը Էնդրյուն մտավ խոհանոց։ Քալեբը սուշի էր պատրաստում բրնձով, ջրիմուռներով և խոզի պահածոյացված մսով։

Էնդրյուի բերանը ջուր լցվեց: «Կարո՞ղ եմ մի քիչ վերցնել»:

«Ոչ»,- ասաց Քալեբը:

Դա իսկապես բարկացրեց Էնդրյուին: Նա վազեց ներքև՝ ասելու հայրիկին:

«Ինչո՞ւ է Քալեբն այդքան եսասեր», - հարցրեց Նա:

Հայրիկը մռայլվեց: «Երեկ ես տեսա, որ դու նրա հետ չկիսվեցիր պոպկորնով: Ինչո՞ւ պետք է Քալեբը կիսվի քեզ հետ, երբ դու չես կիսվել նրա հետ»։

«Քանի որ նա իմ եղբա՛յրն է»: Ասաց Էնդրյուն:

«Այդ դեպքում դու ինչո՞ւ չկիսվեցիր նրա հետ»:

«Նա երբեք էլ ինձ հետ չի կիսվում: Բացի այդ, ես դա ինձ համար էի պատրաստել, ոչ թե նրա համար»,- ասաց Էնդրյուն։ Բայց նա իրեն մի փոքր վատ էր զգում։ Միգուցե իր կողմից ժլատություն էր չկիսվելը:

«Գիտեի՞ր, որ Կորեայում կիսվելն իսկապես կարևոր է»: հարցրեց հայրիկը։ Էնդրյուի ընտանիքը Կորեայից էր։ «Կիսվելը միջոց է, որով ցույց եք տալիս ինչ-որ մեկին, որ դուք հոգ եք տանում նրա մասին: Ուստի, եթե դու չես կիսվում, նման է նրան, որ չես հոգում նրա մասին»:

«Բայց ես իրոք հոգում եմ Քալեբի մասին»:

Էնդրյուն մտածեց, թե ինչ կաներ Հիսուսը: Նա հիշեց, թե ինչպես էր Հիսուսը սիրում բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր անբարյացակամ էին Իր հանդեպ:

«Կարծում եմ, որ վաղը կկիսվեմ Քալեբի հետ և կտեսնեմ, թե ինչպես կստացվի», - ասաց նա հայրիկին:

Հայրը ժպտաց։ «Կարծում եմ՝ դա լավ միտք է»:

Երբ այդ գիշեր Էնդրյուն գնաց քնելու, նա մտածեց ուրիշ լավ բաների մասին, որ կարող էր անել Քալեբի համար: Նա ոգևորվա՜ծ էր, որ սկսեց կիսվել:

Հաջորդ առավոտ Էնդրյուն արթնացավ անակնկալից: Քալեբը նախաճաշ էր պատրաստել հե՛նց նրա համար։

«Հայրիկը խոսեց ինձ հետ կիսվելու մասին», - ասաց Քալեբը: «Ես ուզում եմ ավելի լավը լինել: Ուստի, ես սա պատրաստել եմ քեզ համար»:

«Շնորհակալություն»,- Ասաց Էնդրյուն: «Ես նույնպես ուզում եմ ավելի լավ լինել»:

Նույն օրը՝ ավելի ուշ, Էնդրյուն և Քալեբը ֆիլմ էին դիտում: Էնդրյուն թույլ տվեց Քալեբին ընտրել, թե որը դիտեն: Հետո նա մի քիչ պոպկորն պատրաստեց հենց Քալեբի համար։ Նա նայեց ամանի ներսը։ Կարծես պոպկորնը ասում էր՝ «ԿԵ՛Ր ԻՆՁ»: Բայց Էնդրյուն ոչ մի հատիկ չվերցրեց: Նա ամանը տվեց Քալեբին և ասաց. «Այս ամենը քոնն է։ Ցավում եմ, որ նախկինում չեմ կիսվել քեզ հետ»:

Ամբողջ շաբաթ Էնդրյուն իրերով կիսվեց Քալեբի հետ: Նա թույլ տվեց Քալեբին կարդալ իր գրքերը: Նա թույլ տվեց Քալեբին օգտագործել իր մարկերները: Նա թույլ տվեց Քալեբին խաղալ իր սիրելի խաղալիքով։ Նա նույնիսկ մի լրացուցիչ հերթ տվեց Քալեբին, երբ նրանք խաղ էին խաղում:

Որքան շատ էր Էնդրյուն կիսվում Քալեբի հետ, այնքան շատ էր Քալեբը կիսվում նրա հետ: Շուտով նրանք անընդհատ լավ բաներ էին անում միմյանց համար։ Էնդրյուն գիտեր, որ Երկնային Հայրն օգնում էր իրեն կիսվել իր եղբոր հետ: Էնդրյուն կատարյալ չէր Հիսուսի նման, բայց նա ամեն օր փորձում էր ավելի շատ նմանվել Նրան:

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Նկար
story PDF

Նկարները՝ Ադամ Հոուլինգի

Տպել