2023
Գիրք դինոզավրերի մասին
Մարտ 2023 թ․


«Գիրք դինոզավրերի մասին», Ընկեր, մարտ 2023, 22-23։

Գիրք դինոզավրերի մասին

Սոֆյան խոժոռվեց։ Ինչո՞ւ դինոզավրերը նրան նույնպես չէին կարող դուր գալ:

Նկար
Տղան խոսում է աղջկա հետ, որի ձեռքին գիրք կա

Սոֆյան և Ալին երկվորյակներ էին, և նրանք լավագույն ընկերներ էին: Նրանք սիրում էին տարբեր բաներ, բայց դա ավելի զվարճալի էր դարձնում նրանց ընկերությունը: Նրանք սիրում էին միասին խաղալ։

Մի օր դպրոցում Սոֆյան գրադարանից վերցրեց դինոզավրերի մասին մի գիրք: Նա ոգևորված ցույց տվեց այն Ալլիին:

«Դու չես կարող դա կարդալ», - ասաց Թիմին՝ նրա դասարանից մի տղա:

«Ինչո՞ւ ոչ»: հարցրեց Սոֆյան։

«Դա տղաների գիրք է», - ասաց նա: «Դինոզավրերը տղաների համար են»:

Սոֆյան խոժոռվեց։ Ինչո՞ւ դինոզավրերը նրան նույնպես չէին կարող դուր գալ: Նա գիրքը դրեց ուսապարկի մեջ։ Եվ, այնուամենայնիվ, պատրաստվում էր կարդալ այն:

Ամբողջ օրը Սոֆյան մտածում էր Թիմիի ասածի մասին։ Երբ դպրոցից տուն հասավ, դեռևս վրդովված էր:

«Ի՞նչ է պատահել»: Հարցրեց մայրիկը։

«Թիմին ասաց, որ ես չեմ կարող կարդալ դինոզավրերի մասին գիրք», - ասաց Սոֆյան: «Նա ասաց, որ դինոզավրերը միայն տղաների համար են: Դա ճիշտ չէ, այնպես չէ՞»:

«Իհարկե այդպես չէ», - ասաց մայրիկը:

Սոֆիան նայեց ներքև։ «Այդ դեպքում ինչո՞ւ Թիմին ասաց դա»:

«Միգուցե նա չգիտի այլ աղջիկների, որոնք սիրում են դինոզավրեր», - ասաց մայրիկը: «Բայց մի՞թե Երկնային Հայրը մեզ բոլորիս նույնը չի ստեղծել: Եվ Նա ցանկանում է, որ մենք բարի լինենք միմյանց հանդեպ»։

Մայրիկը ամուր գրկեց Սոֆյային: «Ցավում եմ, որ Թիմին քեզ հետ այդպես է վարվել։ Բայց Երկնային Հայրը սիրում է քեզ: Եվ ես նույնպես»։

«Շնորհակալություն, մայրիկ», - ասաց Սոֆյան: Այժմ նա իրեն շատ ավելի լավ էր զգում:

«Ես պատրաստվում եմ խոսել ձեր ուսուցչի հետ այս մասին, լա՞վ»: ասաց մայրիկը։

Սոֆյան գլխով արեց։ «Լավ»։

Սոֆյան գնաց Ալիի հետ խաղալու։ Նրանք ստեղծեցին մի խաղ, որը կոչվում էր Հրաշալի Արքայադուստրերի մրցավազք (Super Princess Racer), որտեղ Ալիի տիկնիկները մրցավազքի մեքենաների վարորդներ էին: Դա մոտիկ ընթացող մրցավազք էր, բայց Արքայադուստր Լայթնինգ Չեթան հաղթո՛ղն էր: Սոֆյան և Ալլին ուրախացան։

«Ուզու՞մ ես տեսնել դինոզավրերի գիրքը, որն այսօր վերցրի»: հարցրեց Սոֆյան։

«Իհա՛րկե»։ Ալլին ասաց:

Սոֆյան ժպտաց։ Նա ուրախ էր, որ միշտ զվարճանում էր Ալլիի հետ:

Հաջորդ օրը Սոֆյայի ուսուցիչը հայտարարություն ուներ. «Դասարա՛ն», - ասաց նա, «կա մի բան, որը ես ուզում եմ ձեզ ասել: Տարբեր բաներ սիրելը նորմալ է: Մեր բոլոր գրքերն ու խաղալիքները բոլորի համար են»:

Սոֆյան շա՜տ ոգևորված էր: Ընթերցանության ժամանակ նա ուսապարկից հանեց դինոզավրերի գիրքը։

Թիմին եկավ նրա սեղանի մոտ: «Ցավում եմ, որ ասացի, թե դու չես կարող կարդալ այդ գիրքը», - ասաց նա: «Ես նույնպես սիրում եմ դինոզավրերին»:

Նորմալ է», - ասաց Սոֆյան: «Ցանկանո՞ւմ ես կարդալ ինձ հետ»։

«Իհա՛րկե»։ Թիմին նստեց նրա կողքին։ «Շնորհակալություն»։

Սոֆյան բացեց գիրքը։ Նա և Թիմմին տարբեր էին, բայց հաճելի էր կիսվել նոր ընկերոջ հետ:

Այս պատմությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։

Նկար
story PDF

Նկարները՝ Մարկ Ռոբիսոնի

Տպել