«Հատուկ համաժողով», Ընկեր, նոյեմբեր 2024, 8-9։
Հատուկ համաժողով
Միգուցե օգնելը կարող է երջանկացնել նրան, ինչպես ասել է նախագահ Նելսոնը։
Այս պատմությունը տեղի է ունեցել Ինդոնեզիայում։
«Ամինա, այն իմն է»,- Բղավեց Ինդիրան։ Նա տիկնիկը խլեց փոքր քրոջից։
«Աղջիկներ, ես գնում եմ»,- կանչեց մայրիկը։ «Խնդրում եմ, լավ կպահեք ձեզ հայրիկի մոտ»։
Ինդիրան բարձրացրեց հայացքը։ «Ո՞ւր ես գնում»։
«Գնումներ կատարելու։ Ես ուտելիք կգնեմ, որ վաղը մի յուրահատուկ բան պատրաստեմ»։ Մայրիկը հրաժեշտ տվեց։
Հատուկ ուտե՞ստ։ Բայց ինչո՞ւ։ Ինդիրան գնաց հայրիկին գտնելու։ «Ինչո՞ւ է վաղը հատուկ օր»,- հարցրեց նա։
Հայրը ժպտաց։ «Վաղը մենք դիտելու ենք գերագույն համաժողովը։ Դա հատուկ է, քանի որ մենք լսելու ենք մարգարեի և Եկեղեցու մյուս ղեկավարների ելույթները։ Նրանք մեզ կասեն այն, ինչ Երկնային Հայրն է ցանկանում, որ մենք լսենք»։
Երբ մայրը տուն եկավ, տեղավորեց ուտելիքը։ Հայրիկը մաքրեց հատակը։
«Ինդիրա, կարո՞ղ ես օգնել, որ Ամինան պատրաստի իր վաղվա հագուստը»,- խնդրեց մայրիկը։
Ինդիրան խոժոռվեց։ «Ինչո՞ւ պետք է ես օգնեմ նրան»։
«Խնդրում եմ, արա այն, ինչ ես խնդրում եմ»,- ասաց մայրիկը։
Ինդիրան հառաչեց։ Նա դանդաղ քայլերով գնաց Ամինային օգնելու։
Հաջորդ առավոտ Ինդիրան արթնացավ ուտելիքի անուշ բույրից։ Նա ցատկեց անկողնուց և վազեց խոհանոց։ Մայրիկը պատրաստել էր տավարի մսով ապուր և խորոված միս՝ ճաշին ուտելու համար։ Այն շատ համեղ էր լինելու։
Շուտով սկսվեց գերագույն համաժողովը։ Ինդիրան ընտանիքի հետ նստել էր հեռուստացույց դիտելու։ Նա լսեց երգչախմբի երգը։ Նա լսեց, թե ինչպես են մարդիկ խոսում տաճարների, սուրբ գրությունների և Հիսուս Քրիստոսի մասին։
Վերջին խոսնակը մարգարեն էր՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես է Եկեղեցին օգնում մարդկանց ամբողջ աշխարհում։
«Մեր մեծագույն ուրախության աղբյուրը մեր եղբայրներին և քույրերին օգնելն է»,- ասաց նա։
Ինդիրան մտածեց այդ մասին։ Արդյոք օգնելը նրան երջանի՞կ էր դարձնում։ Նա շարունակեց լսել։ Նախագահ Նելսոնն ասաց, որ երկրորդ մեծ պատվիրանով ապրելը կարող է օգնել մեզ նմանվել Հիսուս Քրիստոսին։
Երբ այն ավարտվեց, նրանք կերան մայրիկի պատրաստած ճաշը։ Ինդիրան շարունակ մտածում էր մարգարեի ելույթի մասին։
«Ո՞րն է երկրորդ մեծ պատվիրանը»,- հարցրեց նա։
«Սիրիր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»,- ասաց հայրիկը։
Ինդիրան մտածեց այն մարդկանց մասին, որոնց Եկեղեցին օգնում էր ամբողջ աշխարհում։ «Ինչպե՞ս կարող եմ օգնել, եթե իմ ընկերներն ապրում են հեռվում»։
«Քո ընկերները քեզ շրջապատող մարդիկ են»,- ասաց մայրիկը։ «Ինչպես քո ընտանիքի անդամները»։
Ինդիրան նայեց ներքև։ Երբեմն նա այնքան էլ բարի չէր իր ընտանիքի հանդեպ։
Բայց միգուցե նրանց օգնելը կարող է նրան երջանիկ դարձնել, ինչպես ասել է նախագահ Նելսոնը։ Դա մի միջոց էր, որով նա կարող էր հետևել Հիսուսին։ Նա ուզում էր փորձել։
Շաբաթվա մնացած մասը Ինդիրան փորձում էր չափազանց բարի լինել իր ընտանիքի հանդեպ։ Նա խաղում էր Ամիրայի հետ։ Նա կիսվում էր իր խաղալիքներով։ Նա անում էր այն, ինչ խնդրել էին մայրիկն ու հայրիկը՝ առանց բողոքելու։ Երբ Ինդիրան օգնեց իր ընտանիքին, նրանք երջանիկ էին։ Եվ դա նրան նույնպես երջանկացրեց։
Մարգարեն ճիշտ էր։ Ուրիշներին օգնելը նրան ուրախություն էր պատճառում։