2024
Շրջագայություն տաճարում
Նոյեմբեր 2024


«Շրջագայություն տաճարում», Ընկեր, նոյեմբեր 2024, 18-19։

Զվարճալի բաներ

Շրջագայություն տաճարում

Բարի գալուստ տաճար

Տաճարի ներսում մենք կարող ենք սովորել փրկության ծրագրի մասին և ուխտեր կապել Երկնային Հոր հետ։ Կան շատ գեղեցիկ սենյակներ, որտեղ մենք կարող ենք խաղաղություն զգալ Սուրբ Հոգուց։

Տաճարի կնքման սենյակ

Կնքման սենյակը այն վայրն է, որտեղ զույգերն ու ընտանիքները միասին կնքվում են ժամանակի և հավերժության համար։

Հարսի սենյակը տաճարում

Հարսի սենյակը այն վայրն է, որտեղ կանայք պատրաստվում են նախքան կնքվելը։

Ուսուցման սենյակ տաճարում

Ուսուցման սենյակը այն վայրն է, որտեղ դուք սովորում եք փրկության ծրագրի մասին և սրբազան ուխտեր եք կապում Երկնային Հոր հետ։

Սելեստիալ սենյակ տաճարում

Սելեստիալ սենյակը օգնում է մեզ մտածել, թե ինչպիսին կլինի Երկնային Հոր հետ կրկին ապրելը։ Այն աղոթելու, խորհելու և սուրբ գրությունները կարդալու վայր է:

Տաճարի մկրտության ավազանը

Մկրտության ավազանը այն վայրն է, որտեղ դուք կարող եք մկրտվել մահացածների համար։ Ավազանի շուրջը տասներկու ցուլերը ներկայացնում են Իսրայելի տասներկու ցեղերը։

Տաճարի նշումների ցանկ

Կարո՞ղ եք այս իրերը գտնել տաճարի ներսում։

  • ջահ

  • հայելի

  • ծաղկաման

  • մկրտության ավազանի ցուլեր

  • գունավոր ապակի

Էջ PDF