«Եկ, հետևիր ինձ․ միջոցառումներ», Ընկեր, նոյեմբեր 2024, 28-29։
Եկ, հետևիր ինձ. միջոցառումներ
Ընտանեկան երեկոյի համար, սուրբ գրությունների ուսումնասիրության համար, կամ պարզապես զվարճանալու համար։
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը
Սիրեք միմյանց
Տես Մորմոն 1-6
Մորմոնը սիրում էր նեփիացիներին (տես Մորմոն 3.12)։ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը խնդրել են մեզ սիրել նաև ուրիշներին։ Շրջան կազմեք և փակեք ձեր աչքերը։ Հաշվեք մինչև երեքը, հետո բացեք ձեր աչքերը և նայեք ինչ-որ մեկին։ Եթե դուք նայում եք միմյանց, նշեք մի բան, ինչը հավանում եք միմյանց մեջ և դուրս եկեք շրջանից։ Շարունակեք խաղը, մինչև մի հոգի կմնա։ Այնուհետև բոլորն ասում են մի բան, ինչը հավանում են այդ մարդու մեջ։
Նոյեմբերի 4-10-ը
Հրաշք արվեստ
Երբ մենք հետևենք Հիսուս Քրիստոսին, Երկնային Հայրը կարող է հրաշքներով օրհնել մեզ։ Կարդացեք Մորմոն 8.24 հատվածը և նկարեք հատվածում նկարագրված հրաշքներից մեկը։ Մինչ դուք նկարում եք, խոսեք այն մասին, թե ինչ հրաշքներ է գործել Երկնային Հայրը ձեր ընտանիքի համար։
Նոյեմբերի 11-17-ը
Նկարենք քարեր
Հարեդի եղբայրը խնդրեց Տիրոջը դիպչել քարերին, որպեսզի նրա նավերը լույս ունենային (տես Եթեր 3)։ Հավաքեք քարեր դրսից կամ կտրեք թղթե շրջաններ։ Ձեր քարերի կամ թղթի վրա գրեք, նկարեք կամ ներկեք այնպիսի բաներ, որոնք կարող եք անել ուրիշներին լույս ու սեր բերելու համար։
Նոյեմբերի 18-24-ը
Երախտագիտության երգեր
Երբ նրանք անցնում էին ծովով, Հարեդի եղբայրը և նրա ընտանիքը փառաբանության երգեր էին երգում Տիրոջը, որպեսզի շնորհակալություն հայտնեին Նրան իրենց օգնելու համար (տես Եթեր 6.9)։ Դուք ևս կարող եք շնորհակալություն հայտնել Տիրոջը։ Ընտրեք սիրված երգ Մանկական երգարանից կամ Եկեղեցու կայքից և միասին երգեք այն։ Ուրիշ ինչպե՞ս կարող եք ցույց տալ Երկնային Հորը, որ շնորհակալ եք։