«Խնամել այգին մայրիկի հետ», Ընկեր, նոյեմբեր 2024, 30-31։
Խնամել այգին մայրիկի հետ
Այս պատմությունը տեղի է ունեցել Նոր Զելանդիայում։
Ողջույն, Էմիլի։ Հաճելի է դուրսում, այդպես չէ՞։
Այո: Կարո՞ղ եմ փորձել։ Ես ուզում եմ օգնել։
Բահը գուցե չափազանց մեծ լինի քեզ համար։ Գուցե օգնես ինձ մաքրել այգին մոլախոտի՞ց։
Լավ։
Զգույշ լինենք, որ ոչ մի ծաղիկ չվնասենք։ Ես քեզ ցույց կտամ, թե որոնք են մոլախոտերը։
Արդյո՞ք մենք պետք է բոլոր մոլախոտերը հանենք։ Դրանք այնքան շատ են։
Եթե ուզում ենք այգին գեղեցիկ տեսք ունենա, ապա պետք է հանենք։
Այգին խնամելը դժվար է։
Դու իրավացի ես։ Այնուամենայնիվ, գործը պետք է ավարտին հասցվի։
Ինչո՞ւ ենք մենք այդքան ծաղիկ տնկել։ Դա պարզապես ավելի շատ աշխատանք է։
Քո կարծիքով, ինչո՞ւ է Երկնային Հայրը վարդն այդքան գեղեցիկ ստեղծել։
Չգիտեմ:
Որովհետև Նա ուզում է, որ մենք ուրախանանք, երբ տեսնենք դրանք։
Դա հիշեցնում է այս երգը։ «Ուրախ եմ, որ ապրում եմ այս աշխարհում, Երկնային Հայրն է ստեղծել այն ինձ համար»։
Մամ․ Ահա թե ինչու ինձ չի մտահոգում տքնաջան աշխատանքը։ Ծաղիկներն ինձ ուրախություն են պարգևում։
Էմիլի․ Նրանք հիշեցնում են ինձ Երկնային Հոր սիրո մասին։