«Ի՞նչ է տաճարային կնքումը» Ընկեր, նոյեմբեր 2024, 22։
Տաճարային քարտեր
Ի՞նչ է տաճարային կնքումը
Տաճարային կնքումը մի արարողություն է, որը հավիտյան միավորում է ընտանիքներին։ Սա նշանակում է, որ եթե մենք պահենք մեր ուխտերը և հնազանդվենք Աստծուն, մահանալուց հետո կրկին կապրենք մեր ընտանիքի հետ։ Մարգարեները խոստացել են, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ ընտանիքները կարող են հավերժ լինել։
Նայրոբիի (Քենիա) տաճարը
-
Սա Աֆրիկայում կառուցված իններորդ տաճարն է և առաջինը Քենիայում։
-
Եկեղեցու անդամները ողջ Արևելյան Աֆրիկայում գալիս են այս տաճարը։
-
1998թ.-ին նախագահ Հինքլին ասել էր, որ մի օր տաճար կկառուցվեր Քենիայում։ Այդ տաճարը հայտարարվեց 19 տարի անց։
Պապեետեի (Թաիթի) տաճարը
-
Երբ 2006 թվականին այս տաճարը վերանորոգվեց, հազարավոր մարդիկ մշակութային միջոցառում անցկացրին՝ նշելու վերանվիրագործումը։
-
Այն ունի գեղեցիկ կապույտ տանիք։
-
Մինչև այս տաճարի կառուցումը 1983 թվականին Թաիթիին ամենամոտ տաճարը եղել է Նոր Զելանդիայում։