2024
Հիսուսի հետևորդները Քենիայում
Նոյեմբեր 2024


«Հիսուսի հետևորդները Քենիայում», Ընկեր, նոյեմբեր 2024, 10-11։

Հիսուսի հետևորդները Քենիայում

Ծանոթացեք Մարտինի հետ։

Մարտինը Քենիայից

Ինչպես է Մարտինը հետևում Հիսուսին

Մարտինը հետևում է Հիսուսին՝ սովորելով Նրա մասին։ Երբ Մարտինը հանդիպեց միսիոներներին, նրանք նրան մի գրքույկ տվեցին Հիսուս Քրիստոսի մասին։ Մարտինը տեսողական խնդիրներ ուներ, ուստի չէր կարողանում կարդալ մանր տառերով գրված բառերը։ Սակայն նա ցանկանում էր ավելի շատ բան իմանալ։

Միսիոներները Մարտինին տվեցին Մորմոնի Գրքի մի օրինակ բրայլի գրերով։ Բրայլը կույր կամ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար գրավոր լեզվի ձև է։

Մարտինը կարդում է բրայլի գրերը

Մարտինը որոշեց մկրտվել իր հոր հետ։ «Շնորհակալ եմ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու համար»,- ասում է Մարտինը։ «Ես գիտեմ, որ այն ճշմարիտ է»։

Մարտինի մասին

Մարտինը քարտեզի դիմաց

Տարիքը․ 10 տարեկան

Բնակավայրը․ Նայրոբի (Քենիա)

Լեզուները. անգլերեն, սուահիլի

Նպատակը. 1) Տարածել Հիսուս Քրիստոսի լույսը։ 2) Ծառայել միսիայում: 3) իրավաբան դառնալ։

Նախասիրությունները. Շախմատ խաղալ, օգնել հայրիկին հագուստի արտադրության իր բիզնեսում։

Ընտանիքը՝ Մարտինը, հայրիկը, ավագ եղբայրը

Մարտինի սիրելիները

Մորմոնի Գրքի պատմությունը. Երբ Նեփիացիների բեռները թեթևացան (տես Մոսիա 24)

Տոնը. Մաշուջայի օրը (Հերոսների օրը)

Միրգը. Տանձ

Գույնը. կապույտ

Երեխաների միության երգը․ «Աստծո Զավակն եմ» (Հիմներ և մանկական երգեր, 58)

Պատմություն PDF