2024
Մորմոնը և ոսկե թիթեղները
Նոյեմբեր 2024


«Մորմոնը և ոսկե թիթեղները», Ընկեր, նոյեմբեր 2024, 26-27։

Սուրբ գրությունների պատմություններ

Մորմոնը և ոսկե թիթեղները

Մորմոնն իմանում է թիթեղների մասին

Նկարները՝ Էնդրյու Բոսլիի

Մորմոնը մարգարե էր։ Երբ նա 10 տարեկան էր, Ամմարոն անունով մի առաջնորդ նրան ասաց, որ հիշի, թե ինչ է պատահել իր ժողովրդի հետ, որպեսզի հետագայում կարողանա այն գրել ոսկե թիթեղների վրա։ Թիթեղների վրա գրել էին նեփիացի մարգարեները։

Թիթեղները թաքցնելը և գտնելը

Ամմարոնը թաքցրեց թիթեղները, քանի որ շատերն ամբարիշտ էին։ Նա Մորմոնին ասաց, թե որտեղ կարող է գտնել դրանք։ Երբ Մորմոնը մեծացավ, նա վերցրեց ոսկե թիթեղները։ Նա դրանք ապահով պահեց և գրեց իր ժողովրդի մասին։

Մորմոնը գրում է թիթեղների վրա

Ժողովուրդը շարունակում էր ամբարիշտ լինել, բայց Մորմոնը փորձում էր սովորեցնել նրանց։ Թիթեղների վրա նա նաև գրեց Փրկչի մասին։ Մորմոնի շնորհիվ մենք կարող ենք այսօր կարդալ մարգարեների խոսքերը Մորմոնի Գրքում։

Երեխաները կարդում են Մորմոնի Գիրքը

Թեև Մորմոնը երիտասարդ էր, Տերը վստահում էր նրան։ Դուք ևս կարող եք հետևել Տիրոջը երիտասարդ տարիքում։