«Ուխտերով կապված», Ընկեր, Նոյեմբեր 2023, 21։
Զվարճալի բաներ
Ուխտերով կապված
Ուխտերը կապում են մեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ։ Մեր ուխտերը պահելով՝ մենք կարող ենք երկնային օգնություն և ուժ ստանալ։ Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Երբ ես և դուք ուխտ ենք կապում Աստծո հետ, Նրա հետ մեր հարաբերությունները շատ ավելի սերտ են դառնում։ … [Նրա] հետ ունեցած մեր ուխտի շնորհիվ Նա չի դադարի օգնել մեզ»։
Օղակներով մի շղթա կազմեք, որը կհիշեցնի ձեզ ձեր մկրտության ուխտի մասին։ Ապա ամրացրեք այն մի այնպիսի տեղ, որ հաճախ տեսնեք։
-
Կտրեք վեց թղթի շերտ՝ մոտ 1 մատնաչափ (2,5 սմ) լայնությամբ և 8 մատնաչափ (20 սմ) երկարությամբ։
-
Յուրաքանչյուր շերտի վրա գրեք, թե ինչպես կարող եք պահել ձեր մկրտության ուխտը։ (Ստորև տրված գաղափարները կարող են օգնել։)
-
Վերցրեք առաջին շերտը և ամրացրեք ծայրերը միասին, որպեսզի օղակ պատրաստեք։ Այնուհետև հաջորդ շերտը անցկացրեք օղակի միջով և ամրացրեք դրա ծայրերը։ Շարունակեք ավելացնել օղակները՝ մինչև ստանաք շղթա։
-
Միշտ հիշել Հիսուս Քրիստոսին
-
Ծառայել Աստծուն և պահել պատվիրանները
-
Վկայել Հիսուս Քրիստոսի մասին և օրինակ լինել
-
Օգնել ուրիշներին
-
(տես Մոսիա 18.8-9)