«Հարեդի եղբայրը», Ընկեր, նոյեմբեր 2024, 24-25։
Սովորեք Մորմոնի Գրքի մասին
Հարեդի եղբայրը
Դեպի խոստացված երկիր ճամփորդելու համար հարեդացիները կառուցում են նավեր, որոնք կոչվում էին բեռնանավեր։
Բայց Հարեդի եղբայրը մի հարց ուներ։ Ինչպե՞ս էին նրանք շնչելու բեռնանավերի մեջ։ Նա աղոթեց օգնության համար, և Տերն ասաց, որ անցքեր բացի բեռնանավերի վրա՝ օդի համար։
Հարեդի եղբայրը ևս մեկ հարց ուներ։ Ինչպե՞ս էին նրանք լույս ունենալու։ Այս անգամ Տերը հարցրեց, թե ինչ է ուզում Հարեդի եղբայրը, որ Նա անի, որպեսզի հարեդացիները լույս ունենան։
Ապա Հարեդի եղբոր մոտ մի միտք ծագեց։ Նա խնդրեց Տիրոջը դիպչել 16 փոքր քարերին։ Երբ Տերը դիպավ դրանց, դրանք փայլեցին։
Մենք կարող ենք տալ Տիրոջը մեր հարցերը։ Նա ուզում է օգնել մեզ լուծել մեր խնդիրները։
Սուրբ գրությունների մարտահրավեր
-
Որտե՞ղ էր Ամմարոնը թաքցրել ոսկե թիթեղները, որոնք հետագայում պետք է գտներ Մորմոնը։ (Մորմոն 1․2–3)
-
Որտե՞ղ էր կանգնած Տերը, մինչ ասում էր հարեդացիներին, թե ուր ճամփորդել։ (Եթեր 2․5)
-
Որտե՞ղ Տերը բերեց Սուլեյի նախնիներին։ (Եթեր 7.27)
Ես կարողանում եմ կարդալ Մորմոնի Գիրքը
Կարդալուց հետո գունավորեք նկարի մի մասը։ Դուք կարող եք կարդալ այս սուրբ գրությունները, որոնք Եկ, հետևիր ինձ ծրագրի յուրաքանչյուր շաբաթվա ընթերցանության ցանկում են։
-
Շաբաթ 1. Մորմոն 3.20-22
-
Շաբաթ 2. Մորմոն 7.8-10
-
Շաբաթ 3. Եթեր 4.11-12
-
Շաբաթ 4. Եթեր 6.12