«Համաժողովի նշումներ», Ընկեր, նոյեմբեր 2024, 6։
Համաժողովի նշումներ
Օդապարուկները և ուխտերը
Նախագահ Օուքսը խոսեց մի տղայի մասին, որն իր հայրիկի հետ օդապարուկ էր թռցնում։ Տղան առաջարկեց կտրել թելը, որպեսզի օդապարուկը կարողանար ավելի վեր բարձրանալ: Հայրը բացատրեց, որ եթե թելը կտրվի, օդապարուկը ցած կընկնի։ Թելը ներկայացնում է այն ուխտերը, որոնք մեզ կապում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ: Մեր ուխտերը պահելով ավելի ենք մոտենում Նրանց։
Սա սովորեցնում է ինձ․
Ապակենկարով պատուհանը
Երեց Ուխդորֆը մկրտվել է 75 տարի առաջ։ Նրա վկայությունը սկսվում է Գերմանիայում՝ դեռևս մանուկ հասակում։ Նա մինչ այժմ հիշում է այն սրբազան զգացողությունները, որ ունեցել էր՝ իրենց հավաքատանը Հիսուս Քրիստոսի ապակենկարով պատուհանին նայելիս։ Հոգին վկայեց նրա մտքին և սրտին, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է:
Սա սովորեցնում է ինձ․
Կենտրոնանալ Հիսուսի վրա
Երեց Էգբոն պատմեց 1996 թվականի օլիմպիական խաղերի Նիգերիայի տղամարդկանց ֆուտբոլի հավաքականի մասին: Նրանք չունեին շատ գումար, ոչ էլ լավագույն մարզավիճակում էին։ Բայց նրանք կենտրոնացան իրենց նպատակի վրա, արհամարհեցին բոլոր շեղումները և դարձան ոսկե մեդալակիր։ Երբ մենք անտեսում ենք աշխարհիկ շեղումները և կենտրոնանում Հիսուս Քրիստոս վրա, մենք նույնպես կհաջողենք:
Սա սովորեցնում է ինձ․
Տալ հարցեր
Քույր Բրաունինգն ասաց, որ մինչև 1992 թվականը գիտնականները կարծում էին, որ Պլուտոնը գտնվում է մեր արեգակնային համակարգի եզրին։ Բայց գիտնականները շարունակում էին սովորել և տալ հարցեր։ Այժմ մենք գիտենք, որ Պլուտոնից այն կողմ դեռ շատ բաներ կարող ենք բացահայտել։ Երբ հարցեր ունենք, կարող ենք դիմել Երկնային Հորը։ Ավետարանի անկեղծ հարցերը կօգնեն, որ մենք շարունակենք սովորել և աճել։
Սա սովորեցնում է ինձ․