«Խորհուրդներ ձեր առաջին տաճարային ուղևորության համար», Ընկեր, նոյեմբեր 2024, 38-39։
Խորհուրդներ ձեր առաջին տաճարային ուղևորության համար
Տաճարում դուք կարող եք մկրտվել և հաստատվել մարդկանց համար, որոնք մահացել են առանց ավետարանի։ Այդ մարդիկ հնարավորություն կունենան ուխտ կապել Աստծո հետ և ստանալ Նրա օրհնությունները, ճիշտ ինչպես դուք, երբ մկրտվեցիք և հաստատվեցիք։
Ինչ պետք է բերեք ձեզ հետ
-
Եկեղեցական հագուստ (հագեք դրանք տաճար գնալիս)
-
Տաճարային երաշխավորագիր
-
Սանր և մազակալ (անհրաժեշտության դեպքում)
-
FamilySearch հավելվածից կամ կայքից տպված ընտանիքի անունները (ընտրովի)
Ինչ անել
1. Մտեք տաճար
Ցույց տվեք ձեր երաշխավորագիրը ընդունարանում։ Այնուհետև կարող եք գնալ մկրտարան։ Տաճարի աշխատողը ձեզ կտա սպիտակ ներքնազգեստ, գուլպաներ և մկրտության հագուստ։
2. Փոխեք ձեր հագուստը
Հանդերձարանում հագեք այն հագուստը, որը ձեզ տրվել է։ Ձեր իրերը դրեք դատարկ պահարանի մեջ։ Հետո կողպեք ձեր պահարանը և բանալին ամրացրեք ձեր հագուստից։ Եթե երկար մազեր ունեք, կապեք այն հետևում։ Ձեր ընտանիքի տպած անունները պահեք ձեզ մոտ։
3. Սպասեք ակնածանքով
Մինչ սպասում եք մկրտվելու ձեր հերթին, կարող եք կարդալ սուրբ գրությունները, աղոթել կամ խորհել։ Նաև կարող եք մտածել այն մարդկանց մասին, որոնց համար մկրտվելու եք։
4. Մասնակցեք տաճարային մկրտություններին
Երբ ձեր հերթը գա, ձեր ընտանիքի անունները տվեք գրասեղանի մոտ գտնվող անձին։ Եթե դուք անուններ չունեք, փոխարենը նրանք կօգտագործեն տաճարում գտնվող անունները։ Զգուշորեն մտեք մկրտարան, որտեղ քահանայություն կրողը կմկրտի ձեզ յուրաքանչյուր անձի համար։ Հիշեք, որ ծալեք ձեր ծնկները և փակեք ձեր քիթը, երբ նա իջեցնի ձեզ ջրի մեջ։
5. Նորից հագեք ձեր հագուստը
Երբ ավարտեք, ձեզ սրբիչ կտան։ Վերադառնալով հանդերձարան՝ կարող եք լոգանք ընդունել, նորից հագնել ձեր չոր հագուստը և հարդարել մազերը։ Համոզվեք, որ ձեր թաց հագուստը դրել եք արկղի մեջ, իսկ պահարանի բանալին թողեք կողպեքի մեջ։
6. Մասնակցեք հաստատմանը
Վերջում ձեզ կուղեկցեն դեպի մի սենյակ, որտեղ դուք կհաստատվեք նրանց համար, ում համար մկրտվել են։
Որոշ տաճարներ կարող են մի փոքր այլ կերպ վարվել։ Բայց անկախ ամեն ինչից, կլինեն մարդիկ, որոնք կօգնեն ձեզ ամեն քայլափոխին։ Հիշեք, որ տաճարը Տիրոջ տունն է, և Նա ուրախ է, որ դուք այնտեղ եք։