2021
Միացեք
Հուլիս 2021


«Միացեք», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2021, դիմերեսի շապիկի ներսի հատված

Միացեք

Օրին Ս.

17, Բրիտանական Կոլումբիա (Կանադա)

երիտասարդ տղամարդ

Լուսանկարը՝ Քրիստինա Սմիթի

Մենք ընտանիքով մեկնել էինք ծովային ճամփորդության և ավելի քան երեք շաբաթ ցամաք չէինք տեսել: Երկու շաբաթ անց մեզ հարվածեց մի հուժկու փոթորիկ: Մեր առագաստը քամուց կոտրվեց, և ալիքները հեղեղեցին տախտակամածը՝ ամբողջովին սուզելով նավի առաջնամասը: Այդ ամենից բացի մեր խմելու ջրի պաշարը գրեթե սպառված էր: Այնպես որ, նույնիսկ եթե մենք փրկվեինք փոթորիկից, դեռևս լուրջ մտահոգության առիթ կունենայինք:

Մենք ընտանիքով հավաքվեցինք նավի միակ չոր մասում և աղոթեցինք մոտ մեկ ժամ: Ես չգիտեի՝ արդյոք կփրկվեինք մենք այդ գիշեր, թե ոչ, բայց վստահ էի, որ ինչ էլ լինի, ես կմնամ ընտանիքիս հետ, քանի որ մենք միասին կնքված էինք:

Աղոթքն ավարտելուն պես մենք տեսանք, որ քամին մեղմացավ և ալիքները հանգստացան: Այնուհետև հորդառատ անձրև սկսվեց, ինչը չափազանց հազվադեպ է տեղի ունենում օվկիանոսի այդ մասում: Անջրանցիկ բրեզենտի օգնությամբ մենք լցրեցինք մեր տակառները և հրաշքով բավականաչափ ջուր հավաքեցինք՝ ճամփորդությունը բարեհաջող ավարտելու համար:

Այդ փորձառությունն ինձ ցույց տվեց, թե որքան հզոր կարող է լինել աղոթքը, և թե որքան հոգատար է Երկնային Հայրը մեր հանդեպ: Երբ հիշում եմ այդ փոթորիկը, համոզվում եմ, որ ավետարանը ճշմարիտ է և իրական: