«Տեսիլքը», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2021, 16-17: Եկ, հետևիր ինձ Տեսիլքը Հեղինակ՝ Էրիկ Բ․ Մըրդըք, նկարազարդումը՝ Լենս Ֆրայի Վարդապետություն և Ուխտեր 76 Տերը պատվիրեց Ջոզեֆին վերանայել Աստվածաշունչը, երբ նա ավարտեց Մորմոնի Գրքի թարգմանությունը: Աստվածաշունչը կարդալիս Ջոզեֆը Տիրոջ կողմից ոգեշնչվեց որոշակի փոփոխություններ կատարել դրանում: Ջոզեֆը դպրիներին խնդրեց օգնել իրեն: Գործը հետաձգվեց, երբ Տերը Սրբերին պատվիրեց Օհայո տեղափոխվել։ Օհայո տեղափոխվելուց հետո Ջոզեֆը վերսկսեց իր փոփոխությունները Սիդնի Ռիգդոնի օգնությամբ: «Մենք պետք է վերսկսենք Աստվածաշնչի վրա մեր աշխատանքը»: 1832 թ. փետրվարի 16-ին Ջոզեֆը և Սիդնին փոփոխություններ էին կատարում Նոր Կտակարանի Հովհաննեսի Գրքում: «…նրանք, ովքեր բարիք են գործել՝ արդարների հարության մեջ. իսկ նրանք, ովքեր չարիք են գործել՝ անարդարների հարության մեջ»: «Ի՞նչ է դա նշանակում»: Եվ անհավատալի տեսիլք բացվեց նրանց առջև: Նրանք տեսան Հիսուս Քրիստոսին և Երկնային Հորը: Նրանք նաև իմացան, որ երկնքում կա երեք արքայություն: Նրանք նաև տեսան, որ սելեստիալ արքայության ժառանգողները առաջինը հարություն կառնեն: «Այդ նրանք են, ովքեր … Հիսուսի միջոցով կատարյալ են դարձել»: Երբ տեսիլքն ավարտվեց, նրանք ապշել էին: Սիդնին հոգնած էր: «Սիդնին ինձ պես սովոր չէ սրան»: