2021
Ինչպիսի՞ն է սելեստիալ արքայությունը
Հուլիս 2021


«Իրականում ինչպիսի՞ն էսելեստիալ արքայությունը»: Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2021, 31։

Նշանակետին

Ինչպիսի՞ն է սելեստիալ արքայությունը

Նկար
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սելեստիալ արքայությունում

Փառքի աստիճանները, Էննի Հենրի

Չնայած մենք չունենք մանրամասն տեղեկություն սելեստիալ արքայության վերաբերյալ, սակայն Տերը բացահայտել է որոշ հզոր ճշմարտություններ դրա մասին : Ահա թե ինչ գիտենք մենք․

  • Ապրել այնտեղ՝ նշանակում է բնակվել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ներկայությամբ, կատարյալ, հարություն առած մարմնում և ապրել այնպիսի մի կյանք, որը Նրանք են ապրում: Այդ կյանքը «երբեք չվերջացող երջանկության վիճակ է» (Մոսիա 2.41) և «լիակատար ուրախություն է»(3 Նեփի 28.10):

  • Նրանք, ովքեր ապրում են այնտեղ, «կատարյալ են դարձել Հիսուսի միջոցով» և «բոլոր բաները նրանցն են» (Վարդապետություն և Ուխտեր 76.59, 69):

  • Այն ավելի փառավոր է, քան ցանկացած արքայություն: Դրա փառքը նմանեցվում է արևի լույսին:

  • Այնտեղ կլինեն բոլոր այն հարաբերությունները, որոնք մենք ունենք այստեղ, այդ թվում ընտանեկան հարաբերությունները, սակայն դրանք «կզուգակցվեն հավերժական փառքով» (Վարդապետություն և Ուխտեր 130.2):

  • Այն ունի երեք աստիճաններ: Ամենաբարձր աստիճանում ապրում են մարդիկ, ովքեր կնքվել են հավերժական ամուսնությամբ և հավատարիմ են եղել իրենց ուխտերին (տես Վարդապետություն և Ուխտեր 131.1-4):

  • Երկիրը ստանալու է սելեստիալ փառք (տես Վարդապետություն և Ուխտեր 88.17-20):

Տպել