«Զվարճալի կանգառ», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2021, 28-29։
Զվարճալի կանգառ
Լաբիրինթոսի ժամ
Այս երեք մանուկներից յուրաքանչյուրը պետք է հասնի քաղաք՝ իրենց տատիկի 90-ամյակի խնջույքի հրավերները փոխանցելու համար: Կարո՞ղ եք նրանց օգնել այս լաբիրինթոսում գտնել դեպի կարմիր տանիք ունեցող տնակները տանող երեք արահետները, այնպես որ մանուկներից ոչ մեկը չանցնի նույն փողոցով:
Նախագահ Նելսոնին նվիրված հարցաշար
Տեսեք, թե ինչպես կկարողանաք պատասխանել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի մասին այս «ճի՞շտ է, թե՞ սխալ» հարցերին:
Ճի՞շտ է, թե՞ սխալ
-
Որպեսզի օգնի Եկեղեցու ոչ ակտիվ անդամ իր ծնողներին ապրել Իմաստության Խոսքով, նա կոտրեց տանը գտնվող ալկոհոլի բոլոր շշերը և պարունակությունը թափեց կոյուղու մեջ:
-
Նա եղել է նյարդավիրաբույժ:
-
Նա օգնել է սիրտ-թոքային վերակենդանացման սարքի ստեղծման գործին:
-
Նախագահ Նելսոնը կատարել է սրտի առաջին բաց վիրահատությունը Յուտա նահանգում:
-
Նա ունի իննը որդի և մեկ դուստր:
-
Նա հրաշալի է երգում։
-
Նա վիրահատել է Սպենսեր Վ․ Քիմբալի սիրտը, ով ավելի ուշ դարձավ Եկեղեցու Նախագահը։
-
Մի անգամ ընտանիքի հետ լաստով ճամփորդելիս քիչ էր մնում, որ նա խորտակվեր:
-
Նա միշտ ցանկացել է դահուկներով սահել սովորել, սակայն երբեք դրա համար ժամանակ չի ունեցել:
-
Պատերազմի պատճառով Նախագահ Նելսոնը չկարողացավ ավարտել իր միսիան:
Հումորային մանրապատումներ
Պատասխաններ
Նախագահ Նելսոնին նվիրված հարցաշար 1. Ճիշտ է, 2. Սխալ է. նա եղել է սրտի վիրաբույժ, 3. Ճիշտ է, 4. Ճիշտ է, 5. Սխալ է. նա ունի իննը դուստր և մեկ որդի, 6. Ճիշտ է, 7. Ճիշտ է, 8. Ճիշտ է, 9. Սխալ է. նա իր ամբողջ կյանքում ակտիվ զբաղվել է դահուկասահքով, 10. Ճիշտ է