«Սան Դիեգոյում, ԱՄՆ», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս, 2021, 20-21։
Ինչպես ենք մենք երկրպագում
Սան Դիեգոյում, ԱՄՆ
Ողջո՛ւյն: Իմ անունը Չեյս Բ. է: Ես 14 տարեկան եմ և ապրում եմ Սան Դիեգոյում: Սան Դիեգոն գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի ամենահարավային մասում: Այստեղ լանդշաֆտը չափազանց բազմազան է: Սան Դիեգոյում դուք կարող եք գտնել նավահանգիստներ, սեղանաձև լեռներ, հովիտներ, կիրճեր և բլուրներ: Սովորաբար այստեղ ամբողջ տարվա ընթացքում բավականին տաք և արևոտ է:
Ծանոթացեք ընտանիքիս հետ
Ես և իմ ընտանիքը ապրում ենք Սան Դիեգոյի լեռներում։ Ես ապրում եմ մայրիկիս, 10 տարեկան Պեյսլի անունով քույրիկիս, ինչպես նաև abuelito և abuelita (պապիկիս ու տատիկիս) հետ: Մենք ապրում ենք մի ագարակում, որտեղ կան բազմաթիվ կենդանիներ: Մենք փորձում ենք ապրել շատ հասարակ ու հնաոճ կյանքով:
Ինչպես հաղորդությունն առանձնահատուկ դարձնել
COVID-19-ի կարանտինի ժամանակ կիրակի օրն անցկացնում էինք տնային հագուստներով՝ բազմոցների վրա նստած: Ես ցանկանում էի անել մի բան, որը կիրակին հաստատ առանձնահատուկ կդարձներ: Ես որոշեցի ընտանիքիս համար սեփական հաղորդության սկուտեղ պատրաստել, և դա կդառնար Երեխաների և երիտասարդների նոր ծրագրի շրջանակներում իմ հոգևոր նպատակներից մեկը:
Սկզբում ես վերցրի փայտի մի կտոր և դրա մի կողմում բաժակների համար անցքեր արեցի: Ապա մյուս կողմում հացի համար սկուտեղ փորեցի: Իմ abuelita-ն օգնեց ինձ հղկել սկուտեղը, մինչև այն կատարյալ հարթ դարձավ: Ապա մենք բռնակ ամրացրինք և սոսնձեցինք փայտը:
Առաջին կիրակի օրը մենք սկսեցինք պատրաստվել հաղորդությանը, սակայն չգտանք սկուտեղի անցքերին համապատասխան բաժակներ: Մենք ժամերով փնտրեցինք դրանք։ Ապա ես որոշեցի, որ կատարյալ բաժակներով, թե առանց դրանց, մենք, միևնույն է, կմասնակցենք հաղորդությանը: Մենք չէինք թողնի, որ դա մեզ խանգարեր սուրբ պահել կիրակի օրը:
Այդ կիրակի մենք մասնակցեցինք հաղորդությանը ավելի մեծ հանգստությամբ, ցանկությամբ և ակնածանքով: Ես գոհ էի, որ նպատակ էի դրել և հասել էի դրան: Ես գիտեմ և ես զգում էի, որ իմ Երկնային Հայրը հպարտանում էր ինձնով՝ իմ նպատակի և այն իրագործելու ընտրությունների համար: