2021
Աղոթք լողի ակնոցի համար
Հուլիս 2021


«Աղոթք լողի ակնոցի համար», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2021, 27։

Ամուր հիմքեր

Աղոթք լողի ակնոցի համար

տղան և աղջիկը լողափին

Նկարը` Թոբի Նյուսոմի

Մի անգամ ես ու հայրիկս գնացինք Սիգատոկա (Ֆիջի)՝ օվկիանոսում լողալու համար հրաշալի մի տեղ: Ծնողներս ամուսնալուծված էին, այնպես որ մայրիկս չեկավ մեզ հետ: Մեկնելուց առաջ նա ինձ համար մուգ կարմիր լողի ակնոց գնեց: Իհարկե դա ուղղակի ակնոց էր, բայց նա ակնկալում էր, որ ես այն խնամքով պահեմ և չկորցնեմ:

Սիգատոկայում մեր երկրորդ օրվա ավարտին ես նկատեցի, որ ակնոցս չկա։ Ես վախեցա, որ գուցե այն օվկիանոսում էի կորցրել: Ես անմիջապես սկսեցի աղոթել ակնոցս գտնելու համար: Ապա խաղաղվեցի և զգացի, որ ամեն ինչ կարգին կլինի:

Միակ մարդը, ում ասացի դրա մասին, եղբայրս էր: Նա չի հավատում Աստծուն և հաճախ քննադատում էր իմ համոզմունքները, քանի որ մեր ընտանիքից միայն ես եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ: Նա ասաց. «Չէ, հաստատ, դու դա էլ չես գտնի»: Ես նրան ասացի. «Ես աղոթել եմ և գիտեմ, որ Աստված կպատասխանի իմ աղոթքներին»:

Հաջորդ օրը լողալիս ես ուշադիր զննում էի ջուրը: Արդեն ժամանակն էր գնալու, բայց ակնոցս այդպես էլ չգտնվեց: Ես ընդունեցի այն փաստը, որ կարող եմ այն չգտնել և շնորհակալություն հայտնեցի Երկնային Հորը ինձ հանգստություն և խաղաղություն պարգևելու համար:

Հաջորդ վայրկյանին եղբայրս բղավեց: Նրա ձեռքում իմ մուգ կարմիր ակնոցն էր:

Եղբայրս շարունակում է չհավատալ ավետարանին, բայց ես շնորհակալ եմ այն խաղաղության, ուժի և վստահության համար, որոնք գալիս են ամեն անգամ, երբ ես վստահում եմ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Շրեյա Ս., Սուվա (Ֆիջի)