«Ինչու դուք պետք է ուրախ լինեք», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2021, 6։
Եկ, հետևիր ինձ
Ինչու դուք պետք է ուրախ լինեք
Ուրա՛խ եղեք Տերը ձեզ բացատրում է, թե ինչու:
Տերը բազմիցս է հրավերներ ուղարկել մեզ: Եվ Նա հաճախ կրկնում է կարևոր հրավերները: (Օրինակ՝ քանի՞ անգամ է Նա ասել՝ «Եկեք ինձ մոտ»:)
Սուրբ գրություններում կրկնվող ևս մեկ հրավեր է՝ «Ուրախ եղեք»:
Տերը երբեմն ասում է դա, երբ Իր ժողովուրդը փորձում է հետևել Իրեն, սակայն դիմադրության և փորձությունների է հանդիպում: Երբ Նա հրավիրում է մեզ ուրախ լինել, ապա սովորաբար հիմնավորում է, թե ինչու է հորդորում մեզ ուրախ լինել: Օրինակ՝ մի անգամ Նա ասել է.
«Ուրախ եղեք, քանզի ես ձեր ուղեկիցը կլինեմ»: Արքայությունը ձերն է և նրա օրհնությունները ձերն են, և հավերժության հարստությունները ձերն են» (Վարդապետություն և Ուխտեր 78․18)։
Եկեք վերլուծենք այս հատվածը.
«Ուրախ եղեք, քանզի [Պատճառ 1] ես ձեր ուղեկիցը կլինեմ»: [Պատճառ 2] Արքայությունը ձերն է և [Պատճառ 2ա] նրա օրհնությունները ձերն են, և [Պատճառ 3] հավերժության հարստությունները ձերն են» (Վարդապետություն և Ուխտեր 78․18)։
Այստեղ Տերը հիշեցնում է մեզ Իր առաջնորդության և օրհնությունների մասին։ Սրանք ուրախ լինելու բավական լավ պատճառներ են:
Ահա մեկ այլ օրինակ:
«Ուրախ եղեք, փո՛քր երեխաներ. Քանզի [Պատճառ 1] ես ձեր մեջ եմ, և [Պատճառ 2] ես չեմ լքել ձեզ» (Վարդապետություն և Ուխտեր 61․36)։
Եվս մեկը.
«Ուրախ եղեք, և մի վախեցեք, քանզի [Պատճառ 1] ես՝ Տերս, ձեզ հետ եմ, և [Պատճառ 2] ես կանգնելու եմ ձեր կողքին» (Վարդապետություն և Ուխտեր 68․6)։
Տերը հիշեցնում է մեզ, որ Նա մեր կողքին է, և կօգնի մեզ հետևել Իրեն ու կատարել Իր գործը: Այդ դեպքում մենք կարող ենք մեր ճանապարհն անցնել վստահությամբ և այո, ուրախությամբ: Ի վերջո, Երկնային Հոր ծրագիրը «երջանկության ծրագիր» է (Ալմա 42.8, 16) և Տիրոջ պատվիրաններին հետևելը նշանակում է ապրել «երջանիկ» (2 Նեփի 5.27):
Նույնիսկ եթե մեր փորձությունները սկսում են հուսահատեցնել մեզ, եթե մենք ցանկանում ենք հետևել Տիրոջը, Նա քաջալերում է մեզ ուրախ լինել: Եվ նա հիմնավորում է, թե ինչու: