2021
Պահելով մեր խոստումները
Հուլիս 2021


«Պահելով մեր խոստումները», Երիտասարդներին զորացնելու համար, հուլիս 2021, 32։

Վերջին խոսքը

Պահելով մեր խոստումները

դրամապանակ վերադարձնող տղա, վկայական ստացած աղջիկ և սար մագլցող տղա

Նկարները՝ Էմիլի Դեյվիսի

Երբ պատանի էի, մի երեկո մայրս ինձ հետ նստեց իր անկողնու մոտ և ջերմեռանդորեն խոսեց Իմաստության Խոսքով ապրելու կարևորության մասին։ Նա ուղիղ նայեց աչքերիս մեջ, և ես զգացի, որ նրա խոսքերը ներթափանցում են սրտիս մեջ․ «Խոստացիր ինձ այսօր, Ռո՛ննի, որ դու միշտ կապրես Իմաստության Խոսքով»։ Ես հանդիսավոր կերպով տվեցի նրան այդ խոստումը, և այս բոլոր տարիների ընթացքում պահել եմ այն։

Ես նույնպես նախապես որոշեցի հետևել Աստծո օրենքներին, և երբեք կարիք չեմ ունեցել վերադառնալու այդ հարցին։ Տերն ասել է. «Ես՝ Տերս, կապված եմ, երբ դուք անում եք այն, ինչ ես ասում եմ. բայց երբ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ, դուք խոստում չունեք» (Վարդապետություն և Ուխտեր 82.10):

Որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ, հրավիրում եմ ձեզ խորհել Տիրոջը և ուրիշներին տված խոստումների և ուխտերի մասին ամենայն ազնվությամբ՝ իմանալով, որ դուք միշտ կանեք այն, ինչ խոստացել եք: Երկրորդ, ես խոստանում եմ ձեզ, որ եթե դուք անեք դա, Տերը կհաստատի ձեր խոսքերը և հավանություն կտա ձեր գործերին, մինչ դուք անխոնջ ջանասիրությամբ կկառուցեք ձեր կյանքը, ձեր ընտանիքը և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին։ Նա կլինի ձեզ հետ, և դուք կարող եք համոզված լինել, որ «կընդունվեք երկնքում, որի շնորհիվ կկարողանաք բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում» (Մոսիա 2.41):