2022
Միացեք
Հունվար 2022 թ․


«Միացեք», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022թ., դիմերեսի շապիկի ներսի հատված։

Միացեք

Վիվիանա Ք.

17 տարեկան, Տոնգա

Նկար
երիտասարդ կին

Դեռ Երեխաների միությունից սկսած ես կամենում էի միսիոներ լինել։ Բայց երբ տասներկու տարեկան էի, ես հուսալքվեցի: Միսիա ծառայելու համար բավականաչափ մեծ լինելն այնքան հեռու էր թվում ինձ: Ես վախենում էի, որ գայթակղության մեջ կընկնեմ: Մտածում էի նաև, որ կարող եմ ապրել իմ կյանքով՝ ինչպես ցանկանամ և չանհանգստանամ պատրաստվելու մասին:

Բայց, երբ ծնողներիս հետ խոսեցի միսիա ծառայելու մասին, նրանք քաջալերեցին ինձ: Նրանք ասացին, որ սատանան միշտ կփորձի գայթակղել ինձ, երբ ես ինչ-որ լավ բան եմ անում Երկնային Հոր համար: Ես աղոթեցի առաջնորդության համար և զգացի Երկնային Հոր հաստատումը, որ Նա ինձ հետ կլինի ամեն օր:

Չնայած ես եղել եմ գայթակղությունների և փորձությունների մեջ, սակայն իմ հավատքը ուժեղ է: Ես գիտեմ, որ եթե պատրաստվեմ այժմ, Հիսուս Քրիստոսի միջոցով կարող եմ դառնալ այնպիսի միսիոներ, ինչպիսին միշտ ցանկացել եմ: Դա կարող է դժվար լինել, բայց ես գիտեմ՝ Աստված ինձ հետ կլինի իմ կատարած բոլոր գործերում:

Տպել