«Ես գիտեմ իմ արժեքը», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ.։
Թեման և ես
Երիտասարդները կիսվում են, թե ինչպես են ապրում Երիտասարդ կանանց և Ահարոնյան քահանայության քվորումի թեմաների խոսքերով:
Ես գիտեմ իմ արժեքը
«Ես երկնային ծնողների սիրելի դուստրն եմ»:
Ջամայկայի շատ մասերում իմ նման ուսանողները պետք է քննություն հանձնեն` իրենց ցանկացած ավագ դպրոցն ընդունվելու համար: Ես ու ընկերներս տքնաջան պարապեցինք, որպեսզի կարողանայինք ընդունվել լավագույն ավագ դպրոցը: Երբ ես սկսում էի կասկածել, թե արդյո՞ք կկարողանայի դա անել, մայրիկս միշտ խրախուսում էր ինձ: Նա հիշեցնում էր ինձ, որ ես Երկնային Հոր զավակներից մեկն եմ, և Նա կօգնի ինձ գնալ ճիշտ ուղիով:
Իմ քննության արդյունքները եկան, և ես ստացել էի հնարավոր բարձր թվանշանները: Ես շատ ոգևորված էի, քանի որ դա նշանակում էր, որ ես կլինեի իմ բոլոր ընկերների հետ:
Բայց շուտով պարզվեց, որ իմ ընկերուհիներից մեկը բավակաչափ բարձր միավորներ չէր հավաքել: Մենք բոլորս այնքան տխրեցինք, որ նա չէր կարող մեզ հետ գալ: Բայց ես ուրախացա` հիշելով այն, ինչ մայրս էր ուսուցանել ինձ: Իմ ընկերուհին ևս Երկնային Հոր հիանալի դուստրն էր, և Նա նրան ևս կօգներ՝ անկախ ստուգարքի միավորներից:
Իմ ոգևորությունն անցավ, երբ ընկերուհիս սկսեց ասել բոլորին, որ ես արժանի չէի ընդունվելու ավագ դպրոց, որ ինքը պիտի անցներ իմ փոխարեն: Իմ ընկերների մեծ մասը նրա կողմն անցան և դադարեցին ինձ հետ շփվել: Ես սկսեցի կասկածել ինքս ինձ։ Արդյո՞ք ես իսկապես արժանի էի ընդունվել:
Ես մտաբերեցի, թե մայրս ինչ էր սովորեցրել ինձ. որ ես Երկնային Հոր պատկերով առանձնահատուկ զավակ եմ:
Ես այժմ նոր դպրոցում եմ և նոր ընկերներ ունեմ: Նրանք աջակցում են ինձ և հիշեցնում ինձ իմ արժեքը: Ես հասկացա, որ նշանակություն չունի, թե ինչ են ուրիշներն ասում իմ մասին: Ես երջանիկ եմ, երբ փորձում եմ լինել այն անձնավորությունը, որ Աստված է ցանկանում, որ ես լինեմ, քանի որ ես էլ եմ նույնը ցանկանում:
Հեղինակն ապրում է Ջամայկայում: