2022
Ինչպե՞ս կարող եմ ավելի կապված զգալ երիտասարդների իմ խմբի հետ:
Հունվար 2022 թ․


«Հարցեր և պատասխաններ», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ․։

Հարցեր և պատասխաններ

Ես ընդհանուր շատ բան չունեմ երիտասարդների իմ խմբի մարդկանց հետ Ինչպե՞ս կարող եմ ավելի կապված զգալ նրանց հետ»:

Օգնության հասնել մարդուն

Նկար
երիտասարդ կին

«Ես ավելի շատ եմ կապված զգում ուրիշների հետ, երբ իսկապես փորձում եմ անհատապես ժամանակ անցկացնել նրանց հետ, ոչ պարզապես խմբային պայմաններում: Եթե ցանկանում եք գտնել մեկին, ում հետ կարող եք ընկերանալ, օգնության հասեք մեկին, ով կարծես, ընկերոջ կարիք ունի: Դուք կարող եք, ի վերջո, ավելի շատ օգուտ քաղել, քան նրանք»:

Լատյանա Փ., 17, Սինգապուր

Կիսվեք ձեր հետաքրքրություններով

Նկար
երիտասարդ կին

«Իմ երիտասարդների խմբում մարդկանց մեծ մասը ունի տարբեր հետաքրքրություններ: Ես սիրում եմ հարցնել նրանց իրենց հետաքրքրությունների մասին, որովհետև դա ցույց է տալիս, որ ես հոգ եմ տանում նրանց մասին: Այդ դեպքում դա նրանց ևս հնարավորություն է տալիս հարցնել ինձ իմ հետաքրքրությունների մասին: Մարդկանց հետ կապեր ստեղծելը ժամանակ է պահանջում, հիշեք դա»:

Էրին Ֆ., 18 տարեկան, Յուտա, ԱՄՆ

5. Ընդհանուր հետաքրքրություններ գտեք

Նկար
երիտասարդ կին

«Եթե դուք ցանկանում եք ունենալ ավելի սերտ հարաբերություններ ձեր խմբի ընկերների հետ, գտեք լավ, իմաստալի բաներ, որոնք դուք կարող եք անել միասին, եթե նույնիսկ դրանք շատ քիչ են: Դուք կարող եք գտնել մի հոբբի կամ ժամանց, որը դուք բոլորդ սիրում եք: Օգնություն խնդրեք Երկնային Հորից, և Նա ձեզ ոգեշնչում կտա:

Կառլա Վ.,12, Պերու

Գնահատեք ձեր տարբերությունները

Նկար
երիտասարդ կին

«Որքան շատ ժամանակ եմ անցկացնում երիտասարդների իմ խմբի մարդկանց հետ, այնքան ավելի շատ եմ սիրում նրանց առանձնահատկությունները: Ես սովորում եմ, թե ինչպես ավելի լավ ծառայել նրանց, որն օգնում է ինձ ավելի մոտենալ նրանց և Հիսուս Քրիստոսին: Մենք բոլորս մեր Երկնային Հոր հոգևոր զավակներն ենք, այսպիսով, մենք ավելի շատ ընդհանուր բաներ ունենք, քան կարծում ենք:

Սառա Մ., 16 տարեկան, Օրեգոն, ԱՄՆ

Փորձիր նոր բաներ

Նկար
երիտասարդ տղա

«Ուղղակի եղեք ընկերական և շարունակեք խոսել նրանց հետ: Շարունակեք փորձել նոր բաներ՝ ավելի ներգրավող լինելու համար: Մի տղա մեր ծխում իսկապես չի սիրում սպորտ, բայց նա միշտ խաղում է մեզ հետ: Հետո մենք անում ենք այնպիսի բաներ, որոնցով նա է հետաքրքրված, օրինակ աճպարարություն կամ խաղաքարտի նետում: Նոր բաներ փորձելը լավ միջոց է կապվածություն զգալու համար:

Դարմութ, Նովա Սքոտիա, Կանադա

Օգնության ձեռք մեկնեք

«Օգնության ձեռք մեկնեք և աջակցեք որևէ մեկին ձեր երիտասարդների խմբից, ով կարիքի մեջ է: Երբ մենք փորձում ենք լինել Փրկիչի սիրո օրինակ, դա կօգնի մեզ ավելի կապված մնալ միմյանց հետ:

Ջոշուա Ք., 20, Ֆալենյու, Ամերիկյան Սամոա

Եղեք ինքնատիպ

«Ժամանակի ընթացքում դուք հավանաբար կգտնեք ընդհանուր բաներ, բայց գուցե ոչ միանգամից: Միևնույն ժամանակ, դուք կարող եք շփվել շաբաթվա ընթացքում տեղի ունեցող միջոցառումների և իրադարձությունների ընթացքում: Վայելեք միջոցառումները: Մասնակցեք և եղեք ինքնատիպ:

Հաննա Վ., 18, Նովա Սքոտիա, Կանադա

Տպել