2022
Հաղթահարելով սատանայի մարտավարությունը
Հունվար 2022 թ․


«Հաղթահարելով սատանայի մարտավարությունը», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ.։

Եկ, հետևիր ինձ

Մովսես 14

Հաղթահարելով սատանայի մարտավարությունը

Սատանան անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաբի մեզ: Բարեբախտաբար մենք ունենք աստվածային օգնություն` նրա թակարդներից խուսափելու համար:

Նկար
աճպարար

Աճպարարը չրխկացնում է մատները, և գունդն անհետանում է հենց քո աչքերի առաջ:

Ապշեցուցիչ է:

Ապա դատարկ գլխարկից նա դուրս է քաշում մի նապաստակ, և օդում սավառնող ինչ-որ բան է հայտնվում:

Վա՜յ: Ինչպե՞ս է նա անում այդ:

Աճպարարները հասկացել են, թե ինչպես կարելի է մարդկանց հավատացնել, որ իրենք ականատես են եղել մի անհնարին բանի, երբ իրականում նրանք տեսնում էին միայն այն, ինչ աճպարարը ցանկանում էր, որ նրանք տեսնեին:

Դա ճիշտ է: Մոգերը իրականում իրենց օգնականներին չեն սղոցում երկու կեսի: Նրանք գտել են խելացի հնարքներ՝ մեզ խաբելու համար, որ կարծենք, թե տեսել ենք մի բան, որն իրականում տեղի չի ունեցել: Գաղտնի ստերը՝ պատրանքների և խաբկանքների մեջ:

Չնայած այս բոլորն արվում է ուրախության և զվարճանքի համար, սակայն այլ տեսակի պատրանքներն ու խաբկանքները վտանգավոր են՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգևորապես:

Վտանգավոր աճպարար և խաբեբա

Սատանան թշնամի է ամեն արդարության և չի ցանկանում, որ որևէ մեկը հետևի Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Նա ցանկանում է, որ մենք թշվառ լինենք, ինչպես որ ինքն է թշվառ (տես 2 Նեփի 2.27):

Սա իրականացնելու համար նա անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեզ ստիպի կասկածի տակ դնել կամ անտեսել հավերժական ճշմարտությունները: Նա անխնա աշխատում է, որպեսզի շփոթեցնի մեզ, և մենք հավատանք, որ բարին չար է և չարը բարի (տես Եսայիա 5.20): Այդ պատճառով նա երբեմն հայտնի է, որպես ստերի հայր և մեծ խաբեբա (տես Մովսես 4.4): Եվ նա դա անում է վաղուց, երկար ժամանակ:

Անկում

Եդեմի պարտեզում Աստված պատվիրեց Ադամին ու Եվային չուտել բարու և չարի գիտության ծառի պտղից: Եթե նրանք անեին դա, ստիպված կլինեին լքել Եդեմական պարտեզը և, ի վերջո, կմահանային: Բայց Աստված ասաց նրանց, որ նրանք կարող էին ընտրել (տես Մովսես 3.16–17):

Սատանան ուզում է կործանել Աստծո ծրագիրը։ Նա փորձեց դա՝ գայթակղելով Եվային ուտել արգելված պտուղը: Նա ստեց և ասաց, որ Եվան չի մահանա (որն ուղղակիորեն հակադրվեց նրան, ինչ Աստված էր ասել): Նա նրան ասաց նաև կիսաճշմարտություններ (տես Մովսես 4.11):

Ի վերջո, և՛ Ադամը, և՛ Եվան կերան պտուղը և դուրս նետվեցին Աստծո ներկայությունից։ Սուրբ գրությունները սա անվանում են «հոգևոր մահ»: Նրանք նաև դարձան մահկանացու, որը նշանակում է, որ նրանք կարող էին ֆիզիկապես մահանալ: Սա հայտնի է որպես Անկում:

Որպես Ադամի ու Եվայի հետնորդներ՝ մենք ևս բաժանված ենք Աստծո ներկայությունից և ենթակա ենք ֆիզիկական մահվան: Մենք նաև փորձվում ենք կյանքի դժվարություններով և սատանայի գայթակղություններով:

Գուցե այս ամենը վատ բան է թվում, բայց Անկումը Երկնային Հոր ծրագրի կարևոր մասն է: Այն մեզ սովորելու և աճելու հնարավորություն է տալիս` օգտագործելով բարին գործելու մեր ազատ կամքի ընտրությունը: Եվ երբ մեղանչենք, Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության շնորհիվ մենք կարող ենք ապաշխարել ու պատրաստվել ստանալ հավերժական կյանք: Այն ամենը, ինչ պատահեց անկման հետևանքով, Հիսուս Քրիստոսը ուղղում է: Սատանան չկանգնեցրեց Աստծո ծրագիրը։

Հաղթահարելով սատանայի մարտավարությունը

Սատանան շարունակում է այսօր` փորձելով հնարքներ գործել և խաբել մեզ: Ահա մի քանի եղանակներ, որոնցով նա անում է այդ.

1. Գայթակղություն

Սատանան սիրում է անմաքուր և չար մտքեր դնել մեր ճանապարհին: Նա կամենում է, որ դրանք մտնեն մեր միտքը և ստիպեն մեզ գործել ըստ դրանց: Մենք կարող ենք դիմակայել այդ գայթակղությանը` ասելով սատանային, որ հեռանա (տես երեց Սթիվենսոնի ուղերձը էջ 4-ում): Գայթակղության դեմ մեր մեծագույն պաշտպանություններից մեկը միշտ աղոթելն է (տես Ալմա 13.28, 3 Նեփի 18.15): Մենք կարող ենք նաև կարդալ և ուսումնասիրել սուրբ գրությունները: Դրանք բերում են Հոգին մեր սրտերի մեջ, վերահաստատում մեզ ճշմարտությունը և ամրապնդում մեզ ապագա գայթակղության դեմ:

2. Ստեր և խաբեություններ

Սատանան երբեմն մեզ ասում է նմանատիպ բաներ. «Դու ոչ մի բան ճիշտ չես անում», «Դու շատ մեղքեր ես գործել` ներվելու համար», «Անհնար է փոխվել», կամ «Դու անարժան ես և ոչ ոք իրականում քո մասին հոգ չի տանում»:

Սրանք ստերեն: Մի հավատացեք դրանց: Ահա ճշմարտությունը. Աստված սիրում է ձեզ, և ուրախանում է ձեզանով, որովհետև դուք Նրա զավակն եք: Դուք հրաշալի մարդ եք։ Դուք այնքան մեծ ներուժ ունեք, և երբ հետևեք Նրան, ձեր ապագան պայծառ կլինի: Նույնիսկ, երբ սխալներ եք գործում, դուք կարող եք հույս ունենալ և Քրիստոսի հետ ուղղել ամեն բան:

Դուք կարող եք միշտ ակնկալել, որ սատանան ձեզ ստեր կասի: Դուք կարող եք նաև Հոգուն վստահել, որ ասի ձեզ ճշմարտությունը (տես Հակոբ 4.13): Դա է պատճառներից մեկը, որ կարևոր է ձգտել միշտ մեզ հետ ունենալ Հոգին:

Մենք կարող ենք նաև ճանաչել և դիմակայել սատանայի ստերին` կանոնավոր կարդալով սուրբ գրությունները և Եկեղեցու ղեկավարների ուղերձները: Դուք կարող եք գտնել սուրբ գրության ոգեշնչող հատվածներ ու մեջբերումներ, որոնք կհիշեցնեն ձեզ այն ճշմարտությունների մասին, որոնք չեզոքացնում են սատանայի ստերը: Կարող եք դրանք անգիր սովորել կամ կախել այնպիսի տեղում, որ կարողանաք հաճախ տեսնել դրանք։

3. Հուսահատություն

Սատանան սիրում է, երբ մենք հուսալքվում ենք: Նա ցանկանում է, որ մենք հավատանք, որ այն, ինչ մեզ հուսալքում է, մշտապես գոյություն կունենա: Բայց դա ուղղակի ճիշտ չէ։

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է, որ սատանան ցանկանում է, որ մենք հավատանք սրան, քանի որ «[սատանան] գիտի, որ ինքը չի կարող բարեփոխվել, ինքը չի կարող առաջադիմել դեպի «աշխարհներ անվերջ», ինքը երբեք չի ունենա պայծառ ապագա: Նա մի թշվառ մարդ է, ով կապված է հավերժական սահմանափակումներով և ցանկանում է, որ դուք նույնպես թշվառ լինեք։ Դեհ ինչ, մի՛ ենթարկվեք ձեզ թշվառ դարձնելու նրա փորձերին»:1

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են, որ դուք երջանիկ լինեք: Եթե դառնաք դեպի Նրանց, Նրանք կարող են օգնել ձեզ դիմանալ փորձություններին և խաղաղություն ու ուրախություն գտնել:

Մենք գիտենք, թե ով է վերջում հաղթում

Տերը հրավիրում է մեզ «նայել [Իրեն] բոլոր մտորումներում. չկասկածել, չվախենալ» (Վարդապետություն և Ուխտեր 6․36): Երբ մենք ընդունենք այս հրավերը, Նրա քավիչ շնորհն ու զորությունը միշտ ավելի ուժեղ կլինեն, քան մեզ խաբելու սատանայի փորձերը: Մենք չպետք է զոհ գնանք սատանայի մարտավարությանը։ Մենք կարող ենք քաջություն և ուժ ունենալ սատանայի գայթակղությունները հաղթահարելու և կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար:

Նկար
Հիսուս Քրիստոս

Թող ձեր սրտերը չխռովվեն, Հովարդ Լյոն

Հիսուսն ասել է. «Ես եմ աշխարհքի լոյսը. Ով որ իմ ետեւից գայ, նա խաւարումը չի գնալ, այլ կեանքի լոյսը կ’ընդունի» (Հովհաննես 8.12): Նա նաև ասել է. «Աշխարհքումը նեղութիւն կունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես 16.33):

Հիսուս Քրիստոսը կարող է բարձրացնել և զորացնել մեզ՝ պայքարելու սատանայի ամեն մարտավարութան դեմ, որ նա փորձում է օգտագործել մեր դեմ: Երբ մենք հիշում ենք Փրկիչին և Նրա ուսմունքները, մենք կտեսնենք սատանայի հնարքներն ու պատրանքները և կտեսնենք «բաները, ինչպես դրանք իրականում կան» (Հակոբ 4․13

Տպել