2022
Զվարճալի կանգառ
Հունվար 2022 թ․


«Զվարճալի կանգառ», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ.։

Զվարճալի կանգառ

Կապի մեջ մնալու եղանակներ

Դեմառդեմ հանդիպումը ուրիշների հետ կապվելու հիանալի եղանակ է: Բայց միշտ չէ, որ մենք կարող ենք անհատապես անել դա: Ահա մի քանի զվարճալի առցանց գործողություններ, որոնք արժե հաշվի առնել այս տարի, որպեսզի լրացնեք ձեր հաջորդ հավաքույթների միջև եղած բացը: Շնորհակալություն Սառա Ֆ.-ին Կալիֆորնիայից (ԱՄՆ)՝ սրանք ուղարկելու համար:

  1. Ուղարկեք կապուղին գունազարդման էջին, տպեք այն տանը, գունավորեք և դրա նկարով կիսվեք խմբի տեքստի հետ: Ապա մի զվարճալի երկտող գրեք հետևի մասում և ուղարկեք որևէ ընկերոջ:

  2. Պատրաստեք 10 վայրկյան տևողությամբ զվարճալի պարային տեսաֆիլմ և կիսվեք խմբի հետ:

  3. Անցկացրեք հիմար դեմքի ինքնանկարի մրցույթ:

  4. Առցանց հանդիպումից առաջ առնվազն մի քանի օր հետևեք ամպերին: Բոլորը թող լուսանկարեն այն ամպերը, որոնք առարկայի տեսք ունեն, ապա միմյանց հետ կիսվեք նկարներով և կարծիքներով, թե ինչի են նման ամպերը:

  5. Անցկացրեք ծառայության գործերի մարաթոն: Տեսեք, թե ձեր երիտասարդական խմբի յուրաքանչյուր անդամը քանի ծառայության գործ է արել շաբաթվա ընթացքում, իսկ հետո կիսվեք հաջողության ձեր պատմություններով:

  6. Սիրելի բաղադրատոմսերի առևտուր: Ցույց տվեք ձեր պատրաստածը տեսաֆիլմով, իսկ հետո միասին կերեք:

  7. Նկարեք աղբի որս ձեր տանը: Կազմեք 10 իրերի ցուցակ, որոնք դուք պետք է գտնեք ձեր տանը: Հաղթում է նա, ով առաջինը կուղարկի բոլոր 10 առարկաները մի նկարում:

  8. Անցկացրեք զգեստների առցանց մրցույթ՝ արդեն ձեր տան իրերով: Քվեարկեք ամենալավ, ամենազվարճալի, ամենահիմար և այլ բաների համար:

  9. Անցկացրեք հաճոյախոսության մարաթոն: Կիսվեք որքան հնարավոր է շատ հաճոյախոսություններով միմյանց մասին մի երեկոյի ընթացում կամ ավելի երկար ժամանակահատվածում:

Ունե՞ք այլ նյութեր, որոնք կավելացնեիք այս ցուցակին: Ուղարկեք դրանք` ftsoy@ChurchofJesusChrist.org, որպեսզի մենք կարողանանք կիսվել դրանցով մյուս երիտասարդների հետ:

Ապավինիր Տիրոջը քո ամբողջ սրտով

Նկարեք մի բան, որն առնչվում է այս տարվա երիտասարդների թեմային:

2022 թ․ երիտասարդների թեմա

Դեպի նպատակներ տանող ուղին

Արդյոք դրե՞լ եք անձնական զարգացման նպատակներ՝ որպես այս տարվա Երեխաների և երիտասարդների ծրագրի մաս: Ահա մի փոքր գործնական աշխատանք, որը կշոշափի բոլոր չորս հիմնական նպատակների ոլորտները: Տեսեք՝ կարո՞ղ եք լաբիրինթոսով անցնել և կենտրոն հասնելուց առաջ անցնել բոլոր չորս անցակետերը:

երիտասարդ կին

Նկարները՝ Ջոշ Թալբոթի

Կոմիքսներ

հայր և որդի

Ինչ-որ մեկը տեսե՞լ է թենիսի իմ ցանցաթին:

Վալ Չադվիկ Բագլի

Լուծում լաբիրինթոսի համար

Լաբիրինթոսի լուծումը