2022
Ինչպե՞ս է ստեղծվել Երկիրը
Հունվար 2022 թ․


«Ինչպե՞ս է ստեղծվել Երկիրը», Երիտասարդներին զորացնելու համար, մայիս 2022 թ․։

Նշանակետին

Ինչպե՞ս է ստեղծվել Երկիրը

Նկար
Քրիստոսը՝ Երկիրը ստեղծելիս

«Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու Երկիրը» (Ծննդոց 1.1): Այսպիսով, ինչպե՞ս Նա արեց այդ: Ահա մի քանի բան, որ մենք գիտենք․

Հիսուս Քրիստոսը ստեղծեց Երկիրը: Երկնային Հայրն ուղղորդում էր արարչագործության աշխատանքը, Հիսուս Քրիստոսն իրականացնում էր այն` քահանայության զորությամբ: «Իմ Միածնով եմ ես ստեղծել … Երկիրը» (Մովսես 2.1):

Աշխարհը կազմավորվեց գոյություն ունեցող տարրերից, չստեղծվեց ոչնչից: «Մենք կվերցնենք այս նյութերից, և կստեղծենք երկիր» (Աբրահամ 3.24):

Արարչագործությունը տեղի ունեցավ վեց փուլերով: Արարչագործության յուրաքանչյուր փուլում տեղի ունեցան որոշակի բաներ: Օրինակ՝ բուսականությունը ստեղծվեց մի փուլում, ծովի արարածները և թռչունները՝ մեկ ուրիշ փուլում, կենդանիներն ու մարդիկ՝ այլ փուլերում:

Արարչագործության փուլերը տևեցին անորոշ ժամանակահատվածներ: Սուրբ գրությունները երբեմն այդ փուլերը կոչում են «օրեր», բայց դա անպայման չի նշանակում 24-ժամյա օրեր: Մի պատմություն խոսում է «ժամանակների» մասին (տես Աբրահամ 4): Մենք չգիտենք դրանց տևողությունները:

Արարչագործությանը վերաբերող մեր հարցերը վերջում կստանան պատասխանները: «Այն օրը, երբ Տերը գա, նա հայտնի կդարձնի բոլոր բաները, երկրի բաները, … որոնցով այն արարվել էր» (Վարդապետություն և Ուխտեր 101.32–33):

Տպել