«Հստակ ճանաչիր ինքդ քեզ», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ.։ Հստակ ճանաչիր ինքդ քեզ Դեյվիդ Դիքսոն, Դեյվիդ Ա. Էդուարդս, նկարազարդումները` Ադամ Կոֆորդի Թույլ մի տուր, որ աշխարհն ասի, թե ով ես դու: Աշխարհը կփորձի ձեր մասին այնպիսի բաներ պատմել ձեզ, որոնք ճշմարիտ չեն: «Դու բավականին հանրաճանաչ չես»: Բայց ճշմարտությունն այն է, որ իսկական ընկերությունն ավելի արժեքավոր է, քան հանրաճանաչությունը: «Դու երբեք որևէ բանում հաջողության չես հասնի»: Բայց ճշմարտությունն այն է, որ հավատքը և տքնաջան աշխատանքը կարող են հասցնել ձեզ ցանկացած տեղ: «Դու նույնպես …», «Դու պետք է ավելի շատ …», «Քեզ բավական չէ …» Բայց ճշմարտությունն այն է, որ Աստված կամենում է, որ դուք ինքներդ ձեզ տեսնեք հոգևոր աչքերով: «Դու անարժեք ես»: Բայց ճշմարտությունն այն է, որ դուք Աստծո զավակ եք: «Դու այնքան շատ զվարճություն ես բաց թողնում»: Բայց ճշմարտությունն այն է, որ դուք ուրախություն եք գտնում, երբ Աստծո սիրով կիսվում եք ձեզ շրջապատող մարդկանց հետ: «Դու երբեք չես հասնի որևէ բանի»: Բայց ճշմարտությունն այն է, որ դուք ունեք ապագա, այնքան պայծառ՝ որքան ձեր հավատքն է:1