«Մեր ուղեկիցը դեպի ճշմարտություն», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ.։
Վերջին բառը
Մեր ուղեկիցը դեպի ճշմարտություն
2004թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ելույթից:
Գտնվելով ձեր կյանքի ճանապարհին, դուք պետք է շատ մղոններ գնաք և շատ ընտրություններ կատարեք, երբ ձգտում եք վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ: Ճանապարհի ընթացքում կան շատ ցուցանակներ, որոնք շեղում են մեզ: Այդ հրավերներից մի քանիսի հեղինակը սատանան է: Նա ձգտում է շփոթեցնել մեզ և խաբել` առաջնորդելով մեզ դեպի ավելի հեշտ ճանապարհ, որը հեռացնում է մեզ մեր հավերժական նպատակակետից:
Ես ուզում եմ կիսվել, թե ինչպես կարող եք խուսափել խաբվելուց: Առաջինը՝ ձեզ ուսուցանել են արդարակեցություն, և դուք համոզվել եք դրա ճշմարտության մեջ, այսպիսով մնացեք դրա հետ: Ամուր կառչեք սուրբ գրություներից, որոնց ուսմունքները պաշտպանում են մեզ չարից: Երկրորդը՝ ճշմարտությունը ստանալը բավարար չէ: Մենք պետք է նաև վերցնենք «Սուրբ Հոգին՝ որպես մեզ ուղեկից» և «չխաբվենք» (Վարդապետություն և Ուխտեր 45․57)։
Ինչպե՞ս ենք վերցնում Սուրբ Հոգին՝ որպես մեզ ուղեկից: Մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից, ամեն շաբաթ, և նորոգենք մեր ուխտերը՝ ճաշակելով հաղորդությունից մաքուր ձեռքերով և անարատ սրտով: Միայն այդպես կարող ենք ունենալ «Հոգին միշտ [մեզ] հետ ունենալու» աստվածային խոստումը: (Վարդապետություն և Ուխտեր 20.77): Հոգին` Սուրբ Հոգին է, որի առաքելությունն է՝ վկայել Հոր և Որդու մասին, ուսուցանել մեզ և առաջնորդել մեզ դեպի ճշմարտություն: