«Դրանք Իմն են, և ես գիտեմ դրանց», Երիտասարդներին զորացնելու համար, հունվար 2022 թ.։
Եկ, հետևիր ինձ
«Դրանք Իմն են, և ես գիտեմ դրանց»
Դուք երբևէ ձեզ անկարևոր զգացե՞լ եք: Դուք երևի նույնպիսի զգացողություն եք ունեցել, երբ մտածել եք այն մասին, թե քանի մարդ կա աշխարհում կամ նայել եք, թե քանի աստղ կա երկնքում: Երբևէ մտածե՞լ եք՝ արդյոք Աստված իսկապես տեղյակ է, թե ով եք դուք, և ինչպիսին է ձեր կյանքը: Եթե այդպես է, Մովսեսը պատգամ ունի ձեզ համար:
Տեսիլքի մեջ Աստված Մովսեսին ցույց տվեց երկրի յուրաքանչյուր մասնիկը և բոլոր մարդկանց, ովքեր այնտեղ են բնակվելու: Նրանք այնքան «անթիվ էին, ինչպես ծովեզրի ավազը» (Մովսես 1.28): Ապա Աստված Մովսեսին ասաց, որ Ինքն «անթիվ աշխարհներ» է ստեղծել (Մովսես 1.33), որ Իր արարչագործությունները հասնում են այս Երկրի սահմաններից շատ հեռու:
Մովսեսը, հավանաբար, ապշեց՝ տեսնելով այդ բոլոր բաները: Գուցե նա մտածեց. Որտե՞ղ է իմ տեղը այդքան շատ արարչագործությունների մեջ: Եվ ինչպե՞ս է Աստված հետևում այդ ամենին:
Աստծո պատասխանը պարզ էր. «Ինձ համար բոլոր բաները հաշվելի են» Ինչպե՞ս։ «Դրանք Իմն են, և ես գիտեմ դրանց» (Մովսես 1.35): Աստված գիտեր՝ ով էր Մովսեսը, ճիշտ ինչպես Նա գիտի Իր բոլոր զավակներին, ինչպես նաև բոլոր Իր արարչագործությունները: Նրանք բոլորը Իրենն են` աստղերը, ավազը և հատկապես՝ Նրա զավակները Երկրի վրա: Նրանք են ամբողջ պատճառը, որ Նա արարեց Երկիրը: Նրանց հավերժական փրկությունը Աստծո ամենակարևոր գործն է:
«Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1․39)։
Ճիշտ ինչպես Մովսեսն իմացավ, թե որտեղ էր իր տեղը Աստծո ծրագրում, դուք ևս կարող եք համոզված լինել, որ Աստված գիտի ձեզ: Նրա գործն ու փառքն է՝ օգնել ձեզ վերադառնալ Իր մոտ Ինչո՞ւ: Որովհետև դուք Նրանն եք: Եվ ոչ մի անկարևոր բան չկա դրանում։