Համաժողովի պատմությունների ցուցիչ
Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցանման այլ առիթների ժամանակ: Համարը ցույց է տալիս ելույթի առաջին էջը:
Խոսնակ |
Պատմություն |
---|---|
Նիլ Լ. Անդերսեն |
(28) Նիլ Լ Անդերսենն ամրացնում է Ջոզեֆ Սմիթի մասին վերադարձած միսիոների վկայությունը: |
Մ. Ռասսել Բալլարդ |
(89) Ուղևարը գետով նավարկողներին նախազգուշացնում է նավակների մեջ մնալու կարևորության մասին, երբ նրանք պատրաստվում են անցնել արագ հոսող ջրերով: |
Դեյվիդ Ա. Բեդնար |
(107) Փոքր վնասվածքի համար բժշկական օգնություն ստանալուց հետո, Դեյվիդ Ա. Բեդնարի որդին նույն օգնությունն առաջարկում է իր ընկերներին: |
Լինդա Ք. Բըրթն |
(111) Լիաժամկետ միսիոները վեհացած ոգով ավարտում է իր միսիան, նվիրաբերելով իր սիրտը, միտքը և ուժերը Տիրոջը: |
Թեդ Ռ. Քալիստեր |
(32) Բեն Քարսոնի մայրը ամբողջովին փոխում է նրա կյանքը: Լիբանացի մի աղջիկ սովորում է ավետարանը իր մորից: Թեդ Ռ. Քալիստերի ծնողները սովորեցնում են նրան ավետարանը: |
Քրեյգ Ս. Քրիսչենսեն |
(50) Մի քանի սարկավագներ պատմում են, թե ինչու են հիանում Նախագահ Մոնսոնով: Քրեյգ Ս. Քրիսչենսենը վկայություն է ստանում, ուսումնասիրելով Մորմոնի Գիրքը: |
Դ. Թոդ Քրիստոֆերսոն |
(16) Հենրի V թագավորը իր մարդկանց ասում է, որ յուրաքանչյուրը իր հոգու տերն է: Իր համար հոգ տանելուց հրաժարվող տղամարդը համաձայնվում է, որ իրեն տանեն գերեզմանոց: |
Քվենթին Լ. Քուք |
(46) Լյուսին, Փինաթս երգիծական շարքից, արդարացումներ է փնտրում գնդակները բաց թողնելու համար: Երիտասարդ տղամարդը ընտրություններ է կատարում, որոնք հակասում են միսիայում ծառայելու և տաճարում ամուսնանալու նրա նպատակներին: Քոլեջի մարզիչի այցը հաստատում է իր հոր խորհրդին հետևելու Քվենթին Լ. Քուքի որոշումը: |
Դին Մ. Դեյվիս |
(53) Ֆիլիպիններում Եկեղեցին և անդամները փրկում են անդամներին և ոչ անդամներին կործանարար թայֆունից հետո: |
Շերիլ Ա. Էսփլին |
(12) Երիտասարդ Կանանց ղեկավարը սովորում է հաղորդության զորության մասին: 96-ամյա տղամարդն այցելում է եկեղեցի, որպեսզի ճաշակի հաղորդությունից: |
Հենրի Բ. Այրինգ |
(59) Նորադարձն օգնում է երիտասարդ Հենրի Բ. Այրինգին և նրա եղբորը պատրաստվել քահանայության ծառայությանը: Հենրի Բ. Այրինգի հայրը և եպիսկոպոսը վստահություն են ցուցաբերում նրա հանդեպ՝ խնդրելով օգնել: Տնային ուսուցման ավագ զուգընկերը վստահություն է ցույց տալիս Հենրի Բ. Այրինգի որդու հանդեպ: (70) Հենրի Բ. Այրինգի մայրն աղոթում է, որ Հենրին լսի Աստծո խոսքը իր խորհրդի մեջ: Եկեղեցու ղեկավարները Այդահոյում, ԱՄՆ, հայտնություն են ստանում ջրհեղեղից տուժածներին օգնելու վերաբերյալ: Կնքման զորություն ստացող տղամարդու կինը գիտի հայտնությամբ, որ իր ամուսինը կանչվել է. Աստծո կողմից: |
Էդուարդո Գավարետ |
(37) Որպես լիաժամկետ միսիոներ Էդուարդո Գավարետը սովորում է դաս Փրկչի ձայնին հետևելու մասին: Ուրուգվայում 14-ամյա աղջնակի ծնողները և քույրերն ու եղբայրները հետևում են նրա օրինակին և միանում Եկեղեցուն: Էդուարդո Գավարետի ծնողները ընդունում են միսիոներներին և նրանց ուղերձը: |
Կառլոս Ա. Գոդոյ |
(96) Իր հայրապետական օրհնության մեջ խոստացված օրհնությունները ստանալու համար Կառլոս Ա. Գոդոյը՝ իր կնոջ աջակցությամբ լրացուցիչ կրթություն է ստանում: |
Ռոբերտ Դ. Հեյլս |
(80) Երիտասարդ Ռոբերտ Դ. Հեյլսը վկայություն է ստանում, երբ սովորում է Աստվածության մասին իր ծնողներից, ուսուցիչներից, սուրբ գրություններից և Սուրբ Հոգուց: |
Ջեֆրի Ռ. Հոլլանդ |
(40) Թոմաս Ս. Մոնսոնը վերադառնում է Գերմանիայից իր հողաթափերով նրանից հետո, երբ նվիրաբերում է իր կոշիկները և լրացուցիչ կոստյումն ու վերնաշապիկները: |
Լարի Ս. Քաչեր |
(104) Լա Ս. Քաչերը և նրա կինը ընկան ջրային հոսանքի մեջ, սակայն կարողացան հասնել ափ ի շնորհիվ աստվածային միջամտության: Երկու տղամարդ կատարում են ընտրություններ, որոնք հեռացնում են նրանց ընտանիքները Եկեղեցուց: Լարի Ս. Քաչերի կնոջ ծնողները օրհնում են իրենց սերունդներին՝ ապրելով ավետարանով և ուսուցանելով այն իրենց զավակներին: |
Յորգ Քլեբինգաթ |
(34) Յորգ Քլեբինգաթը խորհուրդ է տալիս Ուկրաինա Կիև միսիայից մի քրոջ չտրվել իր թուլություններին: |
Նեյլ Ֆ. Մերիոթ |
(117) Նիլ Ֆ. Մերիոթը հեռանում է տաճարից, իմանալով, որ կարող է վստահել Փրկչին: Նիլ Ֆ. Մերիոթի դուստրը խրախուսում է իր ընտանիքին աղոթել, երբ ընտանիքը կորցնում է իրենց փոքր տղային: Ալյասկայում ինը հարյուր երիտասարդ կանայք անգիր արտասանում են «Կենդանի Քրիստոս»-ից: |
Հյուգո Ի. Մարտինեզ |
(102) Նախագահ Մոնսոնը սպասավորում է մի հոր, ում դուստրը հիվանդ է: Եղբայրները փոթորկից հետո ջուր են բերում Մարտինեզի ընտանիքին: |
Թոմաս Ս. Մոնսոն |
(67) Ականակիրը վնասում է Բիսմարկ ռազմանավի ղեկը, ինչի հետևանքով այն չի կարողանում հետևել նախատեսված ուղով: (86) Եկեղեցու անդամները Կանադայում հաճախակի ացելում են Գերմանիայից գաղթաց զույգերի տուն, որպեսզի ճաշակեն այնտեղ տիրող խաղաղ ոգին: |
Ռասսել Մ. Նելսոն |
(74) Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալին վիրահատելուց հետո Ռասսել Մ. Նելսոնը վկայություն ունեցավ, որ Նախագահ Քիմբալը պետք է մարգարե դառնար: |
Դալլին Հ. Օուքս |
(25) Կնոջ համբերատարության և բարության շնորհիվ ոչ անդամի ամուսինը որոշում է մկրտվել: |
Ալլան Ֆ. Փաքեր |
(99) Կենտրոնանալով փայտ կոտրելու վրա, երիտասարդ Ալլան Ֆ. Փաքերը մոռանում է հանել իր կացնի պատյանը: |
Բոյդ Ք. Փաքեր |
(6) Կինը հասկանում է, որ Փրկիչն արդեն վճարել է այն սարսափելի սխալի համար, որն արվել է իր հանդեպ: |
Լ. Թոմ Փերի |
(43) Նախագահ Հարոլդ Բ. Լիի թոռը հիշեցնում է իր մորը քնելուց առաջ աղոթքի կարևորության մասին: |
Լին Գ. Ռոբինս |
(9) Նախագահ Բոյդ Ք. Փաքերը հարցնում է Լին Գ. Ռոբբինսին, թե որ կողմ է նա նայում, հիշեցնելով նրան, որ նա ներկայացնում է մարդկանց մարգարեին: |
Ջին Ա. Սթիվենս |
(114) Ջին Ա. Սթիվենսի ծնողները ամուր պահում են իրենց ուխտերը և Տիրոջ հանդեպ սերը: Երիտասարդ կանայք պատրաստվում են տաճարային ուխտերին: |
Դիտեր Ֆ. Ուխդորֆ |
(56) Տղամարդը տարված է իր հարևանի բակի խտուտիկներով: Բանկի կողոպտիչը կիտրոնի հյութը քսում իր դեմքին, մտածելով, որ այդպես անտեսանելի կդառնա: Ամուր թվացյալ ծխում 11 ամուսնություններ ավարտվել են ամուսնալուծությամբ: (120) Այցելող ուսուցիչները գալիս են օգնելու երկու հիվանդ երեխաներով միայնակ մորը: |