2014
Տաճարների առաջընթացը շարունակվում է
Նոյեմբեր 2014


Տաճարների առաջընթացը շարունակվում է

«Երբ արդեն հայտարարված բոլոր տաճարները կառուցվեն և նվիրագործվեն, ամբողջ աշխարհում մենք կունենանք 170 գործող տաճար», - ասաց Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը 2014թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին: «Քանի որ մենք կենտրոնացնում ենք մեր ջանքերը արդեն հայտարարված տաճարների ավարտման վրա, այս պահին մենք չենք հայտարարում նոր տաճարների մասին: Սակայն ապագայում, երբ մենք գնահատենք կարիքները և որոշենք տարածքները, կարվեն հայտարարություններ լրացուցիչ տաճարների մասին»:

Նրանից հետո, երբ Նախագահ Մոնսոնը 2014թ. սեպտեմբերին վերանվիրագործեց Օգդեն Յուտա Տաճարը, ամբողջ աշխարհում Եկեղեցու գործող տաճարների թիվը հասավ 143-ի:

Ֆորտ Լոդերդեյլ Ֆլորիդա տաճարը նվիրագործվեց 2014թ. մայիսին Առաջին Նախագահության Երկրորդ Խոհրդական՝ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի կողմից: Ֆենիքս Արիզոնա տաճարը կնվիրագործվի 2014թ. նոյեմբերի 16-ին և առնվազն հինգ այլ տաճարներ կնվիրագործվեն կամ կվերանվիրագործվեն 2015թ.:

Օգդեն Յուտա տաճարը վերանվիրագործվեց 2014թ. սեպտեմբերի 21-ին:

Լուսանկարը՝ Սառա Ջեյն Վիվերի կողմից, Church News