«Ոգեշնչված ուղերձների երկու փառավոր օր»
«Մենք վայելեցինք ոգեշնչված ուղերձների երկու փառավոր օր», - ասաց Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը 184-րդ կիսամյա գերագույն համաժողովի փակմանը, կիրակի օրը, հոկտեմբերի 5-ին, 2014թ.:
Այդ ուղերձները պարունակում են վկայությունը զարգացնելու կարևորությունը, ինչը թույլ կտա մեզ դիմանալ ցանկացած իրավիճակներում, հետևել Փրկչի ուղով և դառնալ նվիրված աշակերտ, հետևել և սատարել մարգարեներին, իմաստությամբ օգտագործել ընտրության ազատությունը և դարձնել տունը սիրո, ապահովության, օրինակի և ավետարանի ուսուցման վայր:
Շաբաթ օրը իր բացման խոսքում Նախագահ Մոնսոնը նշեց, որ Եկեղեցին շարունակում է աճել: «Այժմ մենք 15 միլիոնը գերազանցող ուժ ենք և շարունակում ենք աճել մեր թվով», - ասաց Նախագահ Մոնսոնը: «Մեր միսիոներական ջանքերը առանց խոչընդոտների առաջ են ընթանում: Մենք ունենք ավելի քան 88000 ծառայող միսիոներ, որոնք տարածում են ավետարանը աշխարհով մեկ»:
Շաբաթ ցերեկային նիստին Յոթանասունի Առաջին Քվորումից Երեց Կառլոս Հ. Ամադոն և Երեց Վիլիամ Ռ. Վոքերը ազատվեցին իրենց ծառայություններից և ստացան պատվավոր պաշտոնյաների կարգավիճակ: Երեց Արայիկ Վ. Մինասյանը և Երեց Գվիդո Սենկանսը ազատվեցին Տարածքային Յոթանասունականների իրենց ծառայություններից:
Առաջին անգամ գերագույն համաժողովին մի քանի խոսնակ, որոնց մայրենի լեզուն անգլերենը չէ, հղեցին իրենց ուղերձները իրենց մայրենի լեզուներով: Երեց Չի Հոնգ (Սեմ) Վոնգը խոսեց կանտոներեն, Երեց Էդուարդո Գավարետը և Երեց Հյուգո Ե. Մարտինեզը՝ իսպաներեն, իսկ Երեց Կարլոս Ա. Գոդոյը՝ պորտուգալերեն:
21000 նստատեղ պարունակող Համաժողովների Կենտրոնը և Տաճարային Հրապարակի տարածքը Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, լեփ-լեցուն էր համաժողովի բոլոր նիստերի ընթացքում, որոնք թարգմանվում էին ավելի քան 90 լեզուներով և հեռարձակվում ավելի քան 170 երկրներ և տարածքներ: Բացի դա, նիստերի հեռարձակումները մատչելի էին հեռուստատեսությամբ, ռադիոյով, կաբելային, արբանյակային և համացանցային միջոցներով, ներառյալ՝ շարժական կապի սարքերով: Այս համաժողովին լրանում է գերագույն համաժողովի ռադիոհեռարձակման 90-ամյակը և հեռուստահեռարձակման 65-ամյակը: