2014
Մեր ժամանակների ուսմունքները
Նոյեմբեր 2014


Մեր ժամանակների ուսմունքները

2014թ. նոյեմբերից մինչև 2015թ. մարտ ամիսը Մելքիսեդեկյան Քահանայության և Սփոփող Միության չորրորդ կիրակի օրվա դասերը պետք է պատրաստվեն 2014թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ելույթների հիման վրա: 2015թ. ապրիլին ելույթներ կարող են ընտրվել կամ 2014թ. հոկտեմբերի, կամ 2015թ. ապրիլի համաժողովից: Ցցերի և շրջանների նախագահները պետք է ընտրեն այն ելույթները, որոնք կօգտագործվեն իրենց տարածքներում, կամ նրանք կարող են հանձնարարել այդ պարտականությունը եպիսկոպոսներին և ճյուղերի նախագահներին:

Նրանք, ովքեր մասնակցում են չորրորդ կիրակի օրվա դասերին, խրախուսվում են նախօրոք ուսումնասիրել ընտրված ելույթները: Համաժողովի ելույթները տարբեր լեզուներով մատչելի են conference.lds.org: կայքում: ◼

Տպել