2014
Համաժողովի պատմությունների ցուցիչ
Նոյեմբեր 2014


Համաժողովի պատմությունների ցուցիչ

Ստորև տրվում է գերագույն համաժողովի ելույթներից ընտրված փորձառությունների մի ցանկ, որը կարելի է օգտագործել անձնական ուսումնասիրության, ընտանեկան երեկոների և ուսուցանման այլ առիթների ժամանակ: Համարը ցույց է տալիս ելույթի առաջին էջը:

Խոսնակ

Պատմություն

Նիլ Լ. Անդերսեն

(28) Նիլ Լ Անդերսենն ամրացնում է Ջոզեֆ Սմիթի մասին վերադարձած միսիոների վկայությունը:

Մ. Ռասսել Բալլարդ

(89) Ուղևարը գետով նավարկողներին նախազգուշացնում է նավակների մեջ մնալու կարևորության մասին, երբ նրանք պատրաստվում են անցնել արագ հոսող ջրերով:

Դեյվիդ Ա. Բեդնար

(107) Փոքր վնասվածքի համար բժշկական օգնություն ստանալուց հետո, Դեյվիդ Ա. Բեդնարի որդին նույն օգնությունն առաջարկում է իր ընկերներին:

Լինդա Ք. Բըրթն

(111) Լիաժամկետ միսիոները վեհացած ոգով ավարտում է իր միսիան, նվիրաբերելով իր սիրտը, միտքը և ուժերը Տիրոջը:

Թեդ Ռ. Քալիստեր

(32) Բեն Քարսոնի մայրը ամբողջովին փոխում է նրա կյանքը: Լիբանացի մի աղջիկ սովորում է ավետարանը իր մորից: Թեդ Ռ. Քալիստերի ծնողները սովորեցնում են նրան ավետարանը:

Քրեյգ Ս. Քրիսչենսեն

(50) Մի քանի սարկավագներ պատմում են, թե ինչու են հիանում Նախագահ Մոնսոնով: Քրեյգ Ս. Քրիսչենսենը վկայություն է ստանում, ուսումնասիրելով Մորմոնի Գիրքը:

Դ. Թոդ Քրիստոֆերսոն

(16) Հենրի V թագավորը իր մարդկանց ասում է, որ յուրաքանչյուրը իր հոգու տերն է: Իր համար հոգ տանելուց հրաժարվող տղամարդը համաձայնվում է, որ իրեն տանեն գերեզմանոց:

Քվենթին Լ. Քուք

(46) Լյուսին, Փինաթս երգիծական շարքից, արդարացումներ է փնտրում գնդակները բաց թողնելու համար: Երիտասարդ տղամարդը ընտրություններ է կատարում, որոնք հակասում են միսիայում ծառայելու և տաճարում ամուսնանալու նրա նպատակներին: Քոլեջի մարզիչի այցը հաստատում է իր հոր խորհրդին հետևելու Քվենթին Լ. Քուքի որոշումը:

Դին Մ. Դեյվիս

(53) Ֆիլիպիններում Եկեղեցին և անդամները փրկում են անդամներին և ոչ անդամներին կործանարար թայֆունից հետո:

Շերիլ Ա. Էսփլին

(12) Երիտասարդ Կանանց ղեկավարը սովորում է հաղորդության զորության մասին: 96-ամյա տղամարդն այցելում է եկեղեցի, որպեսզի ճաշակի հաղորդությունից:

Հենրի Բ. Այրինգ

(59) Նորադարձն օգնում է երիտասարդ Հենրի Բ. Այրինգին և նրա եղբորը պատրաստվել քահանայության ծառայությանը: Հենրի Բ. Այրինգի հայրը և եպիսկոպոսը վստահություն են ցուցաբերում նրա հանդեպ՝ խնդրելով օգնել: Տնային ուսուցման ավագ զուգընկերը վստահություն է ցույց տալիս Հենրի Բ. Այրինգի որդու հանդեպ:

(70) Հենրի Բ. Այրինգի մայրն աղոթում է, որ Հենրին լսի Աստծո խոսքը իր խորհրդի մեջ: Եկեղեցու ղեկավարները Այդահոյում, ԱՄՆ, հայտնություն են ստանում ջրհեղեղից տուժածներին օգնելու վերաբերյալ: Կնքման զորություն ստացող տղամարդու կինը գիտի հայտնությամբ, որ իր ամուսինը կանչվել է. Աստծո կողմից:

Էդուարդո Գավարետ

(37) Որպես լիաժամկետ միսիոներ Էդուարդո Գավարետը սովորում է դաս Փրկչի ձայնին հետևելու մասին: Ուրուգվայում 14-ամյա աղջնակի ծնողները և քույրերն ու եղբայրները հետևում են նրա օրինակին և միանում Եկեղեցուն: Էդուարդո Գավարետի ծնողները ընդունում են միսիոներներին և նրանց ուղերձը:

Կառլոս Ա. Գոդոյ

(96) Իր հայրապետական օրհնության մեջ խոստացված օրհնությունները ստանալու համար Կառլոս Ա. Գոդոյը՝ իր կնոջ աջակցությամբ լրացուցիչ կրթություն է ստանում:

Ռոբերտ Դ. Հեյլս

(80) Երիտասարդ Ռոբերտ Դ. Հեյլսը վկայություն է ստանում, երբ սովորում է Աստվածության մասին իր ծնողներից, ուսուցիչներից, սուրբ գրություններից և Սուրբ Հոգուց:

Ջեֆրի Ռ. Հոլլանդ

(40) Թոմաս Ս. Մոնսոնը վերադառնում է Գերմանիայից իր հողաթափերով նրանից հետո, երբ նվիրաբերում է իր կոշիկները և լրացուցիչ կոստյումն ու վերնաշապիկները:

Լարի Ս. Քաչեր

(104) Լա Ս. Քաչերը և նրա կինը ընկան ջրային հոսանքի մեջ, սակայն կարողացան հասնել ափ ի շնորհիվ աստվածային միջամտության: Երկու տղամարդ կատարում են ընտրություններ, որոնք հեռացնում են նրանց ընտանիքները Եկեղեցուց: Լարի Ս. Քաչերի կնոջ ծնողները օրհնում են իրենց սերունդներին՝ ապրելով ավետարանով և ուսուցանելով այն իրենց զավակներին:

Յորգ Քլեբինգաթ

(34) Յորգ Քլեբինգաթը խորհուրդ է տալիս Ուկրաինա Կիև միսիայից մի քրոջ չտրվել իր թուլություններին:

Նեյլ Ֆ. Մերիոթ

(117) Նիլ Ֆ. Մերիոթը հեռանում է տաճարից, իմանալով, որ կարող է վստահել Փրկչին: Նիլ Ֆ. Մերիոթի դուստրը խրախուսում է իր ընտանիքին աղոթել, երբ ընտանիքը կորցնում է իրենց փոքր տղային: Ալյասկայում ինը հարյուր երիտասարդ կանայք անգիր արտասանում են «Կենդանի Քրիստոս»-ից:

Հյուգո Ի. Մարտինեզ

(102) Նախագահ Մոնսոնը սպասավորում է մի հոր, ում դուստրը հիվանդ է: Եղբայրները փոթորկից հետո ջուր են բերում Մարտինեզի ընտանիքին:

Թոմաս Ս. Մոնսոն

(67) Ականակիրը վնասում է Բիսմարկ ռազմանավի ղեկը, ինչի հետևանքով այն չի կարողանում հետևել նախատեսված ուղով:

(86) Եկեղեցու անդամները Կանադայում հաճախակի ացելում են Գերմանիայից գաղթաց զույգերի տուն, որպեսզի ճաշակեն այնտեղ տիրող խաղաղ ոգին:

Ռասսել Մ. Նելսոն

(74) Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալին վիրահատելուց հետո Ռասսել Մ. Նելսոնը վկայություն ունեցավ, որ Նախագահ Քիմբալը պետք է մարգարե դառնար:

Դալլին Հ. Օուքս

(25) Կնոջ համբերատարության և բարության շնորհիվ ոչ անդամի ամուսինը որոշում է մկրտվել:

Ալլան Ֆ. Փաքեր

(99) Կենտրոնանալով փայտ կոտրելու վրա, երիտասարդ Ալլան Ֆ. Փաքերը մոռանում է հանել իր կացնի պատյանը:

Բոյդ Ք. Փաքեր

(6) Կինը հասկանում է, որ Փրկիչն արդեն վճարել է այն սարսափելի սխալի համար, որն արվել է իր հանդեպ:

Լ. Թոմ Փերի

(43) Նախագահ Հարոլդ Բ. Լիի թոռը հիշեցնում է իր մորը քնելուց առաջ աղոթքի կարևորության մասին:

Լին Գ. Ռոբինս

(9) Նախագահ Բոյդ Ք. Փաքերը հարցնում է Լին Գ. Ռոբբինսին, թե որ կողմ է նա նայում, հիշեցնելով նրան, որ նա ներկայացնում է մարդկանց մարգարեին:

Ջին Ա. Սթիվենս

(114) Ջին Ա. Սթիվենսի ծնողները ամուր պահում են իրենց ուխտերը և Տիրոջ հանդեպ սերը: Երիտասարդ կանայք պատրաստվում են տաճարային ուխտերին:

Դիտեր Ֆ. Ուխդորֆ

(56) Տղամարդը տարված է իր հարևանի բակի խտուտիկներով: Բանկի կողոպտիչը կիտրոնի հյութը քսում իր դեմքին, մտածելով, որ այդպես անտեսանելի կդառնա: Ամուր թվացյալ ծխում 11 ամուսնություններ ավարտվել են ամուսնալուծությամբ:

(120) Այցելող ուսուցիչները գալիս են օգնելու երկու հիվանդ երեխաներով միայնակ մորը:

Տպել