2014
Խորհուրդներին մատչելի Սպասավորման Միջոցները
Նոյեմբեր 2014


Խորհուրդներին մատչելի Սպասավորման Միջոցները

Ցցերի և ծխերի խորհուրդների անդամները այժմ կարող են օգտվել Եկեղեցու նոր վեբ կայքից, որը կոչվում է Սպասավորման Միջոցներ՝ ministering.lds.org հասցեով, օգնելու համար անհատներին և ընտանիքներին հոգալ իրենց նյութական և հոգևոր կարիքները, ներառյալ բարդ և զգայուն խնդիրները: Իրենց ՎՕՍ հաշիվներով մուտք կարող են գործել նրանք, ովքեր ունեն ներկայիս կոչումներ ցցերի և ծխերի խորհուրդներում:

Նախկինում միայն եպիսկոպոսներին և ցցերի նախագահներին մատչելի ռեսուրսները այժմ թարմացվել են և լրացվել հատուկ հրահանգներով այն մասին, թե ինչպես օգնել բռնության զոհերին, կախվածությունից տառապողներին, ապագա միայնակ ծնողներին, մերկագրություն օգտագործողներին, նույն սեռի հանդեպ հակվածություն ունեցողներին և ֆինանսական ու զբաղվածության հետ կապված խնդիրներ ունեցողներին:

Եպիսկոպոսի ղեկավարությամբ ծխերի խորհուրդները կարող են օգտագործել Սպասավորման Միջոցները միասին խորհրդակցելիս՝ ի օգուտ իրենց ծխերի անհատների և ընտանիքների: