«Տաճարներ. Թանկագին Մարգարիտ», Լիահոնա, Հուլիս/Օգոստոս 2022:
Բարի գալուստ այս թողարկում
Տաճարներ. Թանկագին Մարգարիտ
Ի՜նչ հրաշալի օրհնություն է տեսնել տաճարները, որոնք աճող տեմպերով կառուցվում են ամբողջ աշխարհում: Մենք ուրախանում ենք Եկեղեցու անդամների հետ, երբ նոր տաճարներ են նվիրագործվում իրենց տարածքներում:
Մենք հույս ունենք, որ բոլոր մարդիկ կգնահատեն տաճարը, և չեն դառնա Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Բոյդ Կ. Փաքերի (1924–2015) նկարագրած սխալի զոհը։ Մարգարիտի և տուփի մասին պատմվածքի մեջ նա ասել է, որ մի արհեստավոր պատրաստեց մի գեղեցիկ տուփ` թանկագին մարգարիտը ցուցադրելու համար: Սակայն, երբ մարդիկ գալիս էին տեսնելու մարգարիտը, փոխարենը հիանում էին տուփով։ (Տես «Կրակի բաժանված լեզուներ», Լիահոնա, հուլիս 2000, 7:)
Իհարկե տաճարի ներսում թանկագին մարգարիտը ներառում է արարողությունները, ուխտերը և խոստացված օրհնությունները, որոնք մենք կարող ենք ստանալ միայն տաճարում: Ինչպես Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն է ուսուցանում այս թողարկման մեջ. «Այն ամենը ինչ սովորեցվում է և արվում է վերջին օրերի տաճարներում, շեշտում է Երկնային Հոր երջանկության մեծ ծրագիրը, Հիսուս Քրիստոսի աստվածայնությունը և Նրա դերը՝ որպես մեր Փրկիչ: Տաճարներում ստացած ուխտերն ու կատարված արարողությունները կարևոր են մեր սրտերը սրբացնելու և Աստծո որդիների ու դուստրերի վերջնական վեհացման համար» (էջ 6):
Երբ կարդաք երեց Բեդնարի հոդվածը, մենք հրավիրում ենք ձեզ հիշել այն ուխտերը, որոնք կապել եք տաճարում: Եթե վաղուց չեք եղել տաճարում, մենք հրավիրում ենք ձեզ վերադառնալ և կրկին զգալ ուրախությունն ու խաղաղությունը, որը գտնվում է Տիրոջ տանը: Եթե դուք դեռ չեք եղել տաճարում, մենք հրավիրում ենք ձեզ պատրաստվել՝ «զորությամբ օժտվել ի վերուստ» (Վարդապետություն և Ուխտեր 38.32):
Երեց Քեվին Ռ. Դանքըն
Յոթանասունից
Տաճարային բաժնի գործադիր տնօրեն