2022
Աճելու հնարավորություն
Հուլիս/օգոստոս 2022


«Աճելու հնարավորություն», Լիահոնա, հուլիս/օգոստոս, 2022):

Ինչպես ծերանանք հավատարմորեն

Աճելու հնարավորություն

Տերը գիտեր, որ ես մեկ անգամ ևս կծլեմ ու կծաղկեմ:

Նկար
ծաղիկներ ամանի մեջ

Արդեն մի քանի տարի էր անցել, ինչ ամուսինս` Հարեդը, մահացել էր: Քաղցկեղն արագ վրա հասավ ու տարածվեց, և երեք ամսում նա հեռացավ կյանքից: Այժմ ես նրա մասին էի մտածում, մինչ աշխատում էի իմ բակում:

Երբ տեղափոխում էի բույսը, գլխումս մի միտք ծագեց: Նախքան միջամտելը բույսը լավ վիճակում էր: Այն տանն էր, արդեն ամանի մեջ, բայց չէր ծաղկում: Ես գիտեի, որ եթե չտեղափոխեի, ինչ-որ պահի այն կդադարեր ծաղկել և գուցե նույնիսկ դադարեր աճել: Եվ իհարկե, չէր կարողանա հասնել իր աճման առավելագույն ներուժին:

Այսպիսով ես որոշեցի բույսին աճելու տեղ տալ` վերատնկելով այն ավելի մեծ ամանի մեջ: Այդքան էլ մեծ աման չէր, մեկ կամ երկու մատնաչափ ավելի մեծ շրջագծով: Եթե շատ մեծ տեղ տայի, շատ ջրելուց արմատները կարող էին փտել և բույսը կմահանար:

Նկար
ջրելու ցնցուղ

Ես սպասում էի, որ բույսը կպայքարեր, երբ փորձում էր հարմարվել: Այն լիովին հարմարավետ էր զգում նոր տեղում: Եվ տեղյակ չէր, որ փոփոխությունը կօգնի իրեն շարունակել աճել: Ես պետք է խնամեի նրան այդ ընթացքում՝ տալով բավականաչափ լույս, ջուր և հավելյալ սնուցում, որոնք պահանջվում են հարմարեցման ընթացքում: Ես գիտեի, որ այն, ի վերջո, նորից ծլելու ու ծաղկելու էր:

Երբ մտածում էի իմ կյանքի մասին՝ որպես այրի կին, ես հասկացա, որ նման էի այդ բույսին: Իմ կյանքը հարմարավետ էր: Ես ինձ լավ էի զգում: Բայց երբ ամուսինս մահացավ, ես լսեցի Հոգու շշնջոցը, որ մտնում էի աճի նոր փուլ: Դեռ նոր բաներ կային, որոնք ես պետք է սովորեի և անեի այս կյանքում:

Հաջորդ երկու տարիների ընթացքում մեր ծխից ևս յոթ տղամարդիկ մահացան: Ես սկսեցի խնդրել իմ նոր այրիացած ընկերուհիներին հավաքվել միասին, զրուցել, այցելել, ծառայել մյուսներին, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն ուղղակի մի քիչ ավելի պակաս միայնակ զգար իրեն: Մեզանից ոչ ոք չէր կամենա ընտրել «վերատնկվելը»։ Բայց, երբ ես հարմարվեցի առանց ամուսնու մահկանացու կյանքին, ես գտա որ կարող էի աջակցություն ցույց տալ ուրիշներին, ովքեր դիմակայում էին նման մարտահրավերի: Ես նաև պարզեցի, որ երեխաների ու թոռների հետ ժամանակ անցկացնելու շատ հնարավորությւններ կային, նաև հավաստիացնելու նրանց, որ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մեր ընտանիքը կրկին կարող է միասին լինել:

Ես երբեք չէի ակնկալի, թե ինչ աճ է սպասվում ինձ կողակցիս կորստի պատճառով: Բայց Երկնային Հայրը «վերատնկեց» ինձ՝ տալով աճելու հնարավորություն, դնելով ինձ մի քիչ ավելի մեծ ամանի մեջ. մի նոր մարտահրավեր, որն ինձ աճելու հնարավորություն տվեց:

Ես դեռ ամեն օր կարոտում եմ Ջերոլդին: Տարիներ անց ես դեռ մաքառում եմ՝ փորձելով հարմարվել առանց նրա լինելու փոփոխությանը: Բայց ես գիտեմ՝ Տերը կսնուցի ինձ ճանապարհի ընթացքում: Ժամանակի ընթացքում և Նրա հանդեպ վստահությամբ ես մեկ անգամ ևս կծլեմ ու կծաղկեմ:

Հեղինակն ապրում է ԱՄՆ-ի Այդահո նահանգում:

Տպել