«Անձնական հայտնության տեսակները», Լիահոնա, հուլիս/օգոստոս, 2022:
Եկ, հետևիր ինձ
Անձնական հայտնության տեսակները
Եղիան կանգնեց լեռան վրա և տեսավ, որ քամին կոտրում է ժայռերը, և նա զգաց մի երկրաշարժ, «և երկրաշարժից հետո կրակ. բայց Տէրը կրակի մէջ չէր, իսկ կրակից յետոյ մի փոքր ձայն» (Գ Թագավորաց 19.12): Ահա երեք եղանակներ, որոնցով հանդարտ, ցածր ձայնը մեզ հայտնություն է բերում:
Երբեմն անձնական հայտնությունը անմիջապես լուսավորություն է բերում, ինչպես, երբ լույս է վառվում մութ սենյակում:
Երբեմն մենք ունենում ենք բավականաչափ լույս միայն մի քանի քայլ առաջ շարժվելու համար:
Երբեմն անձնական հայտնությունը գալիս է աստիճանաբար` արևածագի նման:1