«Սուրբ գրությունները մեր սրտերը դարձնում են դեպի Աստված» Լիահոնա, հուլիս/օգոստոս 2022:
Եկ, հետևիր ինձ
Սուրբ գրությունները մեր սրտերը դարձնում են դեպի Աստված
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է, որ Հովսիա թագավորի պատմությունը, որը գտնվում է Դ Թագավորաց 21–23-ում, «բոլոր սուրբ գրություններում գտնվող ամենահիանալի պատմություններից մեկն է» ( Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2022, 129):
Ինչպես Հովսիա թագավորը գտավ սուրբ գրությունները
Հովսիան Հուդայի թագավոր դարձավ, երբ նա ընդամենը ութ տարեկան էր: Նա ժառանգել էր թագավորությունը մի ժողովրդի, ովքեր հավատում էին կեղծ աստվածների, բայց նա կամենում էր հետևել Տիրոջը: Իր թագավորման ութերորդ տարում նա հրամայեց ոչնչացնել կուռքերի և կեղծ աստվածների զոհասեղանները ողջ Հուդայում:
Տասը տարի անց նա խնդրեց իր ժողովրդին վերականգնել Երուսաղեմի տաճարը, որտեղ քահանայապետ Քեղկիան գտավ սուրբ գրությունները: Երբ Հովսիա թագավորը կարդաց գիրքը, նա ոգեշնչված հետևեց դրա ուսմունքներին: Ապա նա հավաքեց իր ժողովրդին և կարդաց գիրքը նրանց համար:
Այնքան երկար էր ժողովուրդը կարծրացրել իր սիրտը Աստծո դեմ: Բայց սուրբ գրություններն օգնեցին մարդկանց սրտերը դարձնել դեպի Աստված: Հովսիա թագավորը խոստացավ ժողովրդին, որ քայլելու է Տիրոջ ուղիներում և հնազանդվելու է պատվիրաններին: