2022
Դու երբեք միայնակ չես
Հուլիս/օգոստոս 2022


«Դու երբեք միայնակ չես», Լիահոնա, հուլիս/օգոստոս, 2022:

Եկ, հետևիր ինձ

Դ Թագավորաց 6

Դու երբեք միայնակ չես

Երբևէ ձեզ մենակ զգացե՞լ եք կամ վախեցե՞լ եք գալիքից: Եղիսե մարգարեի ծառան ևս այդպես զգաց, երբ տեսավ Ասորեստանի բանակի ձիերն ու կառքերը Դոթայիմը շրջապատելիս, որը Եղիսեի հայրենի քաղաքն էր:

Նկար
Զինվորները նետերով նշան են բռնում պատին

Նկարները` Դենիս Ֆրեյթասի

Վախից ծառան գոչեց Եղիսեին. «Վա՜յ տէր իմ ի՞նչ անենք»: (Դ Թագավորաց 6.15)

Նկար
հրեղեն կառքեր

Եղիսեն հավատքով պատասխանեց. «Մի վախենար. որովհետեւ մեզ հետ եղողները շատ են քան թէ նորանց հետ եղողները» (հատված 16): Հետո Եղիսեն աղոթեց Տիրոջը, որ բացի իր ծառայի աչքերը, ծառան տեսավ «հրեղեն ձիեր և կառքեր Եղիսեի շուրջը» (հատված 17):

«Կարող են լինել պահեր, երբ դուք ինքներդ, այդ ծառայի նման դժվարանում եք տեսնել, թե ինչպես է Աստված աշխատում ձեր կյանքում՝ ժամանակներ, երբ դուք ձեզ շրջափակման մեջ եք զգում, երբ մահկանացու կյանքի փորձությունները ձեզ ծնկի են բերում։ Սպասեք և ապավինեք Աստծուն և Նրա ժամանակին, քանի որ դուք կարող եք վստահել Նրա սրտին ձեր ողջ սրտով։ … Դուք ևս կարող եք աղոթել Տիրոջը, որ բացի ձեր աչքերը՝ տեսնելու այն բաները, որոնք սովորաբար չեք տեսնում» (Միշել Դ. Քրեյգ, «Աչքեր տեսնելու համար», Լիահոնա, նոյեմբեր 2020, 15):

Մենք չենք կարող տեսնել նրանց, բայց Տերը և Նրա հրեշտակների բանակը մեր շուրջն են (տես Վարդապետություն և Ուխտեր 84.88): «Եթե Աստուած մեր կողմն է` ո՞վ է մեզ հակառակ»: (Հռովմեացիս 8․31):

Տպել