2022
Սուրբ գրություններ. Աստծո խոսքը
Հուլիս/օգոստոս 2022


«Սուրբ գրություններ. Աստծո խոսքը», Լիահոնա, հուլիս/օգոստոս, 2022:

Ավետարանի հիմունքները

Սուրբ գրություններ. Աստծո խոսքը

Նկար
Հին Կտակարանի մարգարեն գրում է

Հին Կտակարանի մարգարե, Ջուդիթ Ա. Մեհր

Սուրբ գրությունները սուրբ գրքեր են, որոնք հիմնականում գրվել են մարգարեների կողմից: Սուրբ գրությունները վկայում են Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին։ Եկեղեցու պաշտոնական սուրբ գրություններն են՝ Աստվածաշունչը (որը ներառում է Հին Կտակարանը և Նոր Կտակարանը), Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը:

Հին Կտակարան

Հին Կտակարանը Աստծո գործերի հիշատակարանն է Իր ուխտի ժողովրդի հետ հին ժամանակներում: Այն ներառում է մարգարեների, ինչպես օրինակ՝ Մովսեսի, Յեսուի, Եսայիայի, Երեմիայի և Դանիելի ուսմունքները: Չնայած այն գրվել է Հիսուս Քրիստոսի ծնունդից հարյուրավոր տարիներ առաջ, Հին Կտակարանի շատ մարգարեներ գրել են Նրա մասին:

Նոր Կտակարան

Նոր Կտակարանը Հիսուս Քրիստոսի ծննդի, մահկանացու կյանքի, ուսմունքների և Քավության արձանագրությունն է: Այն նաև ներառում է Քրիստոսի առաքյալների և մյուս աշակերտների ուսմունքները: Նոր Կտակարանն օգնում է մեզ հասկանալ, թե ինչպես ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով այսօր:

Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին

Մորմոնի Գիրքը մի քանի մարդկանց հիշատակարանն է, ովքեր ապրում էին հնադարյան Ամերիկայում: Այն ներառում է ուսմունքներ մարգարեներից, և նրա հիմնական նպատակն է` համոզել բոլոր մարդկանց, որ Հիսուսը Քրիստոսն է: Մարգարե Ջոզեֆ Սմիթը թարգմանեց այն ոսկե թիթեղներից` Աստծո շնորհով և զորությամբ:

Վարդապետություն և Ուխտեր

Վարդապետություն և Ուխտերը պարունակում է Ջոզեֆ Սմիթին և մյուս վերջին օրերի մարգարեներին տրված հայտնությունները: Հայտնությունները նկարագրում են, թե ինչպես կազմավորվեց Քրիստոսի Եկեղեցին: Դրանք նաև պարունակում են կարևոր ավետարանական ուսմունքներ քահանայության, ավետարանի արարողությունների մասին, և թե ինչ է տեղի ունենում այս կյանքից հետո:

Թանկագին Մարգարիտ

Թանկագին Մարգարիտը ներառում է Մովսեսի և Աբրահամի գրքերը, Ջոզեֆ Սմիթի վկայությունը և Եկեղեցու Հավատո Հանգանակը: Այն նաև պարունակում է Ջոզեֆ Սմիթ-Մատթեոսը՝ Նոր Կտակարանի Ջոզեֆ Սմիթի թարգմանության մասը:

Ուսումնասիրենք սուրբ գրությունները

Մարգարեներն ուսուցանել են մեզ ամեն օր ուսումնասիրել սուրբ գրությունները: Դա օգնում է մեզ մեծացնել մեր հավատքը և մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Երբ մենք աղոթքով ուսումնասիրում ենք, Սուրբ Հոգին կօգնի մեզ պատասխաններ գտնել մեր հարցերին:

Ժամանակակից մարգարեներ

Երբ մարգարեներն ու առաքյալներն այսօր խոսում են Սուրբ Հոգու զորությամբ, նրանց խոսքերը նման են սուրբ գրությունների: Գերագույն համաժողովը դրա մի օրինակ է: Այդ ուսմունքները մենք կարող ենք ուսումնասիրել Լիահոնայի մայիսի և նոյեմբերի թողարկումներից

Տպել