2022
Ծառայության միսիոներներ. Կառուցենք արքայությունը ծառայության և սիրո միջոցով
Հուլիս/օգոստոս 2022


«Ծառայության միսիոներներ. Կառուցենք արքայությունը ծառայության և սիրո միջոցով», Լիահոնա, հուլիս/օգոստոս, 2022:

Չափահաս երիտասարդներ

Ծառայության միսիոներներ. Կառուցենք արքայությունը ծառայության և սիրո միջոցով

Ես մտածում էի, թե արդյոք ծառայության միսիայում ծառայելը նշանակում է, որ ես «բավականաչափ լավը» չեմ:

Նկար
երիտասարդ չափահաս կանայք նկարում են

Երբ իմ ցցի նախագահը առաջին անգամ հարցրեց ինձ, թե կկամենայի ծառայել ծառայության միսիա, իմ առաջին միտքն էր «Այո»:

Ես վստահ էի, որ Տերն ինձ համար աշխատանք ուներ, և հավատում էի, որ այն, ինչ Նա կամենում էր, որ ես անեմ, ինձ աճ և երջանկություն կբերեր, քանի որ Նա սիրում էր ինձ և ցանկանում էր այն, ինչ լավագույնն էր ինձ համար:

Իմ երկրորդ միտքն էր. «Ի՞նչ է ծառայության միսիան»:

Իմ ցցի նախագահը բացատրեց, թե ինչ է ծառայության միսիան, երբ մենք հանդիպեցինք նրա գրասենյակում այդ կիրակի, բայց ես շատ ավելի ուշ հասկացա այն կամ դրա կարևորությունը: Այդ ժամանակ ես նույնիսկ մտածում էի, թե արդյոք այս կոչումը նշանակում է, որ ինչ-որ բան այն չէ ինձ հետ, որովհետև ես դեռ չէի տեսնում ծառայողական առաքելությունների հիմքում ընկած ավելի մեծ նպատակը:

Արդյո՞ք իմ կարիքը կար

Իրականում իմ ծառայության կանչը ես ստացա միսիան սկսվելուց մոտ մեկ ամիս առաջ: Սա նշանակում էր, որ ես հանդիպեցի իմ ծառայության միսիայի ղեկավարներին, մասնակցեցի ծառայության միսիայի համաժողովին իմ տարածքում, և նույնիսկ ինձ խնդրեցին ղեկավարել իմ տարածքի մյուս երկու քույրերի հետ անցկացվող զուգընկերների ուսումնասիրությունը, նախքան ես կկարգվեի ծառայության:

Ես օգտագործեցի իմ կանչը ստանալու և «հրաժեշտի» ելույթի միջև ընկած ամիսը (չնայած ես ոչ մի տեղ չգնացի)՝ ծանոթանալու ծառայության միսիաների և իմ շրջապատում գտնվող միսիոներների հետ:

Ծառայության միսիայի համաժողովում ես իմացա, որ առաջին անգամ կանչվելիս ծառայության շատ միսիոներներ զգում են այնպես, կարծես իրենք բավականաչափ լավը չեն` քարոզի միսիա ծառայելու համար: Ես շփոթված հիշեցի իմ սկզբնական արձագանքը իմ կանչին:

Ի վերջո, ես հասկացա, որ ինձ չեն կանչել ծառայության միսիայի ոչ թե այն պատճառով, որ ես չէի համապատասխանում, այլ որովհետև դա էր Երկնային Հոր հրահանգը ինձ հրամար: Ես «պակաս չէի քան» քարոզող միսիոներները, ավելի շուտ, Նա իմ կարիքն ուներ, որ օգնեի կառուցել Իր արքայությունը ծառայության այլ միջոցներով: Ես ուժեղ վկայություն ստացա, որ բոլոր միսիաներն էլ կարևոր են Երկնային Հոր համար և կարևոր են Նրա աշխատանքում, որովհետև բոլոր միսիոներները ցանկանում են ծառայել Նրան և ծառայել Նրա զավակներին:

Ծանոթանալով մեր տարածքի մյուս միսիոներների հետ, հանդիպելով նրանց և լսելով նրանց պատմությունները, ես իմացա, որ նրանք Տիրոջ հիանալի, արդարակյաց ծառաներն են: Ես հասկացա, որ չնայած մեզանից ոմանք ինքներս մեր հանդեպ մի քիչ կարեկցանք էինք զգացել միսիայի սկզբում, սակայն մենք բոլորս եկանք նույն եզրակացության, որ Տերը սիրում է ծառայության միսիոներներին, և որ մենք հենց այն տեղում ենք, որտեղ Նա է կամենում, որ մենք լինենք, սովորելով և աճելով, մինչ ծառայում ենք Իրեն որպես Նրա ձեռքեր երկրի վրա:

Ինչպե՞ս են ծառայության միսիոներները կառուցում Սիոնը

Միսիոներներն այնքան կարևոր են իրենց ծառայած յուրաքանչյուր որակավորման մեջ: Մենք կարիք ունենք միսիոներների, ովքեր թողնում են իրենց տները մինչև երկու տարի ժամանակով` ուսուցանելու և ավետարանը ողջ աշխարհին քարոզելու համար: Բայց մենք նաև պետք է կառուցենք Սիոնի համայնքներ` լցված ուրիշների հանդեպ սիրով և նրանցից ամենափոքրին ծառայելու և բարձրացնելու ցանկությամբ: Սա այն է, ինչ անում են ծառայության միսիոներները: Մենք կառուցում ենք Սիոնը՝ ստեղծելով սիրո և ծառայության մշակույթ: Սա ստեղծում է ողջունող, արդար և բարձրացնող համայնք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բոլոր անդամների համար՝ ցմահ անդամների, նորադարձների, բոլորի համար:

Եկեղեցու ամսագրերի հետ իմ ծառայողական միսիան օգնել է ինձ տեսնել, թե իսկապես որքան օրհնված եմ ես: Ես կարողացել եմ օգտագործել այն, ինչ սովորել եմ իմ կյանքի փորձությունների ընթացքում`օգնելով բարձրացնել մաքառումների մեջ գտնվող մարդկանց: Ես փորձել եմ իմ փորձառություններով կիսվել մյուսների հետ և քաջալերել նրանց կիսվել իրենց պատմություններով: Աստծո բոլոր զավակները կարևոր են: Իմ ծառայության միսիան օգնել է ինձ նրանց ավելի շատ շնորհ պարգևել և հնարավորություն է տվել սիրելու նրանց, ինչպիսին կան, երբ մենք ձգտում ենք միասին գալ դեպի Քրիստոսը:

Ծառայության միսիոներները ծախսում են իրենց ժամանակն ու եռանդը` ստեղծելով Սիոնը շատ տարբեր, բայց օգտակար ուղիներով: Ոմանք օգնում են ֆիզիկական ծառայությամբ այնպիսի վայրերում, ինչպիսիք են՝ Բարօրության հրապարակը կամ տեղական սննդի պահեստները: Կան ծառայության միսիոներներ, ովքեր գեղեցկացնում են տաճարի տարածքները և որպես արարողություն կատարողներ ծառայում են տաճարում: Ոմանք օգնում են ուտելիք բաժանել երեխաներին, որոնք ուտելիք չունեն, երբ դպրոցը վերջանում է, և ծառայում են՝ զորացնելով նրանց: Մյուսներն օգնում են տարածել ավետարանը և ուժեղացնել անդամներին, որոնք արդեն ունեն այն: Կան նաև միսիոներներ, որոնք օգնում են սպասարկել Եկեղեցու աշխատուժի տարբեր տեսակի մեքենաներ:

Նկար
ավտոմեքենայի վրա աշխատող տղամարդ

Ծառայության միսիոներները ծառայում են նաև այլ ձևերով, ինչպիսիք են՝ Եկեղեցու շենքերում եպիսկոպոսների համար ցուցանակների պատրաստումը, Եկեղեցու շարժանկարների ստուդիայի հետ աշխատանքը և մաքրության աշխատանքների կատարումը՝ COVID-19-ի ընթացքում բոլորի անվտանգությունն ապահովելու համար: Ինչ էլ որ լինեն մեր տարբեր հանձնարարությունները, մենք օգնում ենք կառուցել Սիոնը՝ զարգացնելով սիրո և անձնուրաց ծառայության միջավայր:

Մենք բոլորս մասնակցում ենք սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությանը, դասեր ենք անցկացնում, հաճախում դասերի և շրջանի խորհուրդների և զորացնում, բարձրացնում ենք միմյանց ու մեր շրջապատի բոլոր մարդկանց, անկախ նրանից՝ դա մեր պաշտոնական հանձնարարությունների մասն է, թե ոչ

Ամենակարևոր բաներից մեկը, որ ես անում եմ, ավելի քիչ է կապված Եկեղեցու ամսագրերի չափահաս երիտասարդների համար նյութեր պատրաստելու իմ պաշտոնական հանձնարարության հետ, և ավելի շատ կապված է Տաճարային հրապարակի տարածքում իմ խմբի մյուս միսիոներներին ծառայելու հետ: Ես ծառայում եմ՝ հավաստիանալով, որ նրանք իրենց տեսնված և լսված են զգում, և գիտեն, որ ես հոգում եմ իրենց մասին և նրանք պատկանում են արքայությանը:

Միթե՞ դա այն չէ, ինչ բոլոր միսիոներներն են անում: Միթե՞ բոլոր միսիոներները չեն հորդորում ամենքին ողջ աշխարհում, որ այստեղ` Աստծո արքայությունում, կա կարևոր և անհատական տեղ Նրա բոլոր զավակների համար: Քարոզող միսիոներներն օգնում են աշխարհին ուսուցանել, որ Աստծո արքայությունը երկրի վրա է, իսկ ծառայության միսիոներներն օգնում են ուրիշներին տեսնել, թե ինչ տեսք պիտի ունենա այդ արքայությունը, երբ մենք պատրաստվում ենք Փրկիչի Երկրորդ Գալուստին` մի տեղ, որտեղ մեր սրտերը ուղղված են դեպի մյուսները, որտեղ մենք ծառայում ենք առանց վերապահումների և որտեղ մենք օգնում ենք մյուսներին իմանալ, որ իրենք պատկանում են արքայությանը:

Ծառայենք ինչպես Փրկիչը` օգնության ձեռք մեկնելով մարդկանց

Սակայն մենք ծառայում ենք և որտեղ էլ որ մենք ծառայենք, կա մի բան, որ բոլոր միսիոներներն են անում` ծառայում են ինչպես Հիսուս Քրիստոսը ծառայեց` սպասավորելով մարդկանց:

Մեր անհատական հանձնարարությունները կատարելուց բացի, «մեր նպատակն է օգնել ուրիշներին գալ Քրիստոսի մոտ՝ ծառայելով նրանց այնպես, ինչպես Փրկիչը կծառայեր: Մենք կամավոր ծառայում ենք բարեգործական կազմակերպություններում, Եկեղեցու հանձնարարություններում և համայնքի ներսում: Նրա անունով մենք կծառայենք մարդկանց, ճիշտ ինչպես Նա ծառայեց` արտահայտելով Իր սիրառատ բարությունը»:1

Մենք` ծառայության միսիոներներս, կարևորում ենք մեր նպատակի խոսքերը, քանի որ մենք գիտենք, որ Փրկիչը սպասավորում է մեզ որպես անհատներ և մենք զգացել ենք Նրա սիրառատ բարությունը: Ես զգացել եմ Փրկիչի սիրառատ բարությունը իմ միսիայում, երբ ավելի լավ ճանաչեցի Նրան, երբ իմ փորձությունները թեթևացան, երբ իմ վկայությունն ամրապնդվեց, և երբ ինձ շրջապատող միսիոներները սիրեցին և բարձրացրին ինձ։

Ծառայության միսիոներները ձգտում են Քրիստոսի սիրառատ բարությամբ կիսվել ամենքի հետ իրենց շրջապատում, և մենք նվիրաբերում ենք մեր կյանքը` անելով դա մեր միսիայի և մնացած ողջ կյանքի ընթացքում:

Հղումներ

  1. Միսիոներական չափանիշներ Հիսուս Քրիստոսի աշակերտների համար. Ծառայության միսիաներ (2021), դեմերեսի ներսի շապիկ, ChurchofJesusChrist.org.

Տպել