2022
5 փաստ Եսթերի մասին
Հուլիս/օգոստոս 2022


«5 փաստ Եսթերի մասին», Լիահոնա, հուլիս/օգոստոս, 2022:

Եկ, հետևիր ինձ

Եսթեր

5 փաստ Եսթերի մասին

Նկար
Եսթերը մոտենում է թագավորին

Եսթերը մոտենում է թագավորին, Ռոբերթ Թ. Բարրեթ, չի կարելի պատճենահանել

1. Եսթերը որբ էր

Եսթերը հրեա էր, և երբ նրա ծնողները մահացան, նրան մեծացրեց նրա հորեղբոր որդին` Մուրթքէն, ով նույնպես հրեա էր (տես Եսթեր 2.7):

2. Եսթերն ապրում էր Պարսկաստանում

Եսթերն ապրում էր Պարսկաստանի Շուշան քաղաքում (ժամանակակից Իրան), հրեաների՝ Բաբելոն գերության տարվելուց ավելի քան 100 տարի հետո:

3. Եսթերը ստիպված էր իր հրեական ինքնությունը գաղտնի պահել

Մուրթքեի խնդրանքով Եսթերը չէր հայտնել իր հրեական ծագումը որևէ մեկին: Նա իր ինքնությունը գաղտնի էր պահում նույնիսկ թագուհի դառնալուց հետո: (Sես Եսթեր 2.10, 20)

4. Եսթերը վտանգի ենթարկեց իր կյանքը իր ժողովրդի փրկության համար

Եսթերի օրոք թագավորները հաճախ էին ենթարկվում սպանության վտանգին։ Ուստի թագավորի պաշտպանության համար սովորույթը թելադրում էր, որ ոչ ոք չպետք է մոտենար թագավորին առանց հրավերի: Այդ պատճառով Եսթերը վտանգի էր ենթարկում իր կյանքը, երբ գնաց թագավորի մոտ՝ հրավիրելու նրան մի խնջույքի, որտեղ նա բացահայտելու էր հրեաներին սպանելու Համանի դավադրությունը (տես Եսթեր 5, 7):

5. Եսթերը հավատք ուներ առ Աստված

Եսթերը խնդրեց, որ Շուշանի բոլոր հրեաները երեք օր ծոմ պահեն, նախքան ինքը կմոտենար թագավորին (տես Եսթեր 4.16): Եսթերի քաջության և Տիրոջ օրհնությունների շնորհիվ հրեաները փրկվեցին:

Տպել